«Պատրաստ ենք ցանկացած պահի կյանքի կոչել հայ–ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման աշխատանքները». Փաշինյան
25.09.2021,
10:15
Փաշինյանը կրկին վերահաստատել է Ադրբեջանի հետ սահմանագծման և սահմանազատման աշխատանքները կյանքի կոչելու հայկական կողմի պատրաստակամությունը

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին վերահաստատել է Ադրբեջանի հետ սահմանագծման և սահմանազատման աշխատանքները կյանքի կոչելու հայկական կողմի պատրաստակամությունը։
Загружается новость ... "Лево"
Նա Նյու Յորքում անցկացվող ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների ժամանակ ցավով արձանագրել է, որ դժվար է պատկերացնել սահմանագծման գործընթացը, այն պայմաններում, երբ գրեթե ամենօրյա պարբերականությամբ հայ-ադրբեջանական սահմանին հնչում են կրակոցներ և տեղի են ունենում տարաբնույթ սադրանքներ, այն պայմաններում, երբ Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումները մայիսի 12-ին Սոտք-Խոզնավար հատվածում ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք:
«Այս իրավիճակից դուրս գալու համար մենք առաջարկել ենք հետևյալ գործողությունները. նշված հատվածում թե Հայաստանի, թե Ադրբեջանի զինված ուժերը հայելային ետ են քաշվում Խորհրդային ժամանակներից ժառանգված սահմանագծից, այդ սահմանագծի երկայնքով տեղակայվում են միջազգային դիտորդներ և միջազգային հովանու ներքո մեկնարկում ենք սահմանագծման և սահմանազատման աշխատանքները: Մենք այս առաջարկը պատրաստ ենք կյանքի կոչել ցանկացած պահի», – նշել է ՀՀ վարչապետը։–0–