417.83
4.26
387.92
+17
Եղանակը Երևանում
Հայ

Պատմական և իրական Հայաստանները համատեղելի չեն, լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)

11:43
10 Ապրիլի 2024
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը ոչ միայն համատեղելի չեն, այլև հաճախ հակոտնյա են միմյանց, և նույնիսկ լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես եւ կառավարությունը երկար ժամանակ լինելով պատմական Հայաստանի հոգեբանության եւ ավանդույթի կրող, միայն 2022-ին արձանագրեցինք, որ Հայաստանի անվտանգության ապահովման առանցքային գործոնն արհամարհված է եւ մեր պետականության հիմնադրման առաջին տարիներից է դա տեղի ունեցել: Այդ գործոնը ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմաններն են, ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքը», – ասաց Փաշինյանն այսօր ԱԺ–ում կառավարության 2023 թվականի կատարողականի քննարկման ժամանակ։

«Միայն 2022-ի սեպտեմբերյան պատերազմից հետո ես աներկբա եւ միանշանակ համոզվեցի, որ ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի արձանագրումն է, որ կարող է լրացուցիչ և որոշիչ գործն դառնալ մեր երկրի անվտանգությունն ապահովելու հարցում: Այդ պահից, փաստացի, քաղաքական և հոգեբանական մի գործընթաց մեկնարկեց, որ կարելի է անվանել սահմանազատման գործընթաց իրական Հայաստանի և պատմական Հայաստանի միջև»,-ասաց նա։

Փաշինյանի կարծիքով, այս սահմանազատման գործընթացն ավելի հեշտ չի ընթանում, քան Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը։

«Իրական և պատմական Հայաստանների միջև սահմանազատման գործընթացը շատ ավելի ցավոտ է ընթանում նաև այն պատճառով, որ այդ սահմանազատումը տեղի է ունենում մեզնից յուրաքանչյուրի ներսում և ի հայտ է բերում անսպասելի շերտեր ու նրբերագներ», – ասաց նա՝ նշելով, որ պատմական Հայաստանը չի ճանաչում իրական Հայաստանի տարածքային ամբողջականությունը, «որովհետև իրական Հայաստանի տարածքային ամբողջականությունը սահմանափակող գործողություն է պատմական Հայաստանի համար»

«Այս առումով պատմական Հայաստանը կամա, թե ակամա ձայնակցում է մի շարք երկրների հետ, որոնք նկրտումներ ունեն իրական Հայաստանի ինքնիշխանության, տարածքների նկատմամբ, որովհետև իրական Հայաստանի տարածքային ամբողջականությունը միջազգային ճանաչված սահմանը նույնկերպ սահմանափակող գործոն է այդ երկրների ախորժակի համար», – ընդգծել է Փաշինյանը։


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:44
07 Մայիսի 2024
Փաշինյանը պարզաբանեց, թե ինչու է սահմանազատումը սկսվել Տավուշից
Նիկոլ Փաշինյանն այսօր ասուլիսի ժամանակ պատասխանեց այն հարցին թե ինչու է սահմանազատումը սկսվել Տավուշից
14:00
07 Մայիսի 2024
Կան բազմաթիվ կուտակված խնդիրներ․ Փաշինյանը՝ Պուտինի հետ վաղը նախատեսված հանդիպման մասին
Փաշինյանն անդրադարձել է մայիսի 8–ին Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպմանը
13:30
07 Մայիսի 2024
Սահմանազատման գործընթացը կասեցնելու անխուսափելի հետևանքը կլինի պատերազմը․ Փաշինյան
Փաշինյանն այսօր ասուլիսի ժամանակ անդրադարձել է սահմանազատման գործընթացը կասեցնելու առաջարկին
11:35
07 Մայիսի 2024
Կիրանցի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցում․ ՊՆ–ն խնդրում է խուճապի չմատնվել
ՊՆ–ն զգուշացնում է․ Կիրանցի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցում
11:17
07 Մայիսի 2024
14 ժամ ջուր չի լինի Երևանի և երկու մարզի որոշ հասցեներում
14–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի և երկու մարզի որոշ հասցեներում
09:13
07 Մայիսի 2024
Պատկերված անձը ՀՀ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՊՆ-ն՝ շրջանառվող տեսանյութի մասին
ԶԼՄ-ներում և սոցցանցերում «Կիրանցում բնակիչները ադրբեջանցի հատուկջոկատային են նկատել» վերտառությամբ տեսանյութ է
տարածվում
21:15
06 Մայիսի 2024
Ուշադրություն․ մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կմեկնարկի հունիսի 10-ից և կիրականացվի 3 փուլով
13:03
06 Մայիսի 2024
Երևանում տարեվերջից կգործի միասնական տոմսային համակարգ
Երևանի կանգառասրահներում հնարավոր կլինի տեսնել՝ ավտոբուսը քանի րոպեից է մոտենալու
11:19
06 Մայիսի 2024
Երևանի մետրոն կաշխատի նոր գրաֆիկով
Երևանի մետրոյի գրաֆիկում փոփոխություններ են նախատեսված
19:37
03 Մայիսի 2024
Երևան–Սևան ճանապարհին՝ «Արծվի թևեր»–ի մոտ, լուսանկարահանող միջոցներ են տեղադրվել
ՃՈ–ն զգուշացնում է․ «Արծվի թևեր»–ի մոտ, լուսանկարահանող միջոցներ են տեղադրվել
16:43
03 Մայիսի 2024
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին
Արդշինբանկը ներդրել է բիզնես վարկերի արտոնյալ պայմաններով վերաֆինանսավորման նոր վարկատեսակ՝ ընթացիկ ծախսերի լրացուցիչ ֆինանսավորման հնարավորությամբ