Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

23.11.2020, 23:38
Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն աշխատանքից ազատվելու դիմում է ներակայացրել։ Այս մասին նա հայտնել է tert.am–ին։

Загружается новость ... "Лево"

«Պաշտոնավարման ընթացքում անմնացորդ նվիրումով ես և իմ գործընկերները հնարավոր ամեն ինչ արել ենք պաշտպանական ոլորտի ինձ վստահված ուղղություններում բարեփոխումներ իրականցնելու համար՝ արձանագրելով ինստիտուցիոնալ անշրջելի ձեռքբերումներ։ Ցավով արձանագրում եմ նաև բացթողումներ, որոնց համադրության արդյունքում ս.թ. նոյեմբերի 20-ին դիմել եմ վարչապետին ինձ զբաղեցրած պաշտոնից ազատելու խնդրանքով»,- ասել է Բալայանը։

Բալայանը նշանակվել է այդ պաշտոնին 2018թ.–ի մայիսի 29–ին։

Նոյեմբերի 20–ին ՀՀ նախագահը պաշտոնից ազատել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, ում փոխարեն պաշտպանության նախարար է նշանակվել Վաղարշակ Հարությունյանը։–0–