Փաշինյանը նշել է գինու այն տեսակը, որն ունի հայկական նոր բրենդ դառնալու բոլոր հնարավորությունները

04.09.2019, 11:21
Փաշինյանը նշել է գինու այն տեսակը, որն ունի հայկական նոր բրենդ դառնալու բոլոր հնարավորությունները:
Փաշինյանը նշել է գինու այն տեսակը, որն ունի հայկական նոր բրենդ դառնալու բոլոր հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այս տարվա առաջին 7 ամիսներին Հայաստանից մրգային գինիների արտահանումն աճել է 41 տոկոսով. արտահանվել է շուրջ 6.3 միլիոն դոլարի մրգային գինի: 

Այս մասին Facebook–յան իր էջում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Անկեղծ ասած՝ նախկինում միշտ կասկածով եմ վերաբերվել այս արտադրատեսակին, բայց այս տարի Սարյան փողոցում տեղի ունեցած գինու փառատոնի ընթացքում համոզվեցի, որ հայաստանցի գինեգործներին հաջողվել է հատկապես նռան գինին հասցնել բոլորովին նոր՝ բարձր մակարդակի և այս ապրանքատեսակը հայկական նոր բրենդ դառնալու բոլոր հնարավորություններն ունի», – նշել է ՀՀ վարչապետը:–0–