414.33
4.75
386.75
+21
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյանը նշեց,թե ինչպես կարելի է զսպել Ադրբեջանի ագրեսիվությունը և սադրիչ գործելակերպը

12:43
09 Փետրվարի 2023
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Այսօր կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի գազամատակարարման խողովակը երեկ կրկին փակելուն։
Նա նշել է, որ 2022թ. դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղին գազ մատակարարող խողովակի հետ կատարել է նմանատիպ շուրջ 27 գործողություն, ինչը հանգեցրել է հումանիտար և բնապահպանական ճգնաժամի:

 «Երեկ Ադրբեջանը կրկին փակել է Լեռնային Ղարաբաղի գազամատակարարման խողովակը, մինչդեռ գազամատակարարումը վերականգնվել էր 1 օր առաջ: Մինչ այդ, Ադրբեջանը խողովակը բացել էր 7 օր առաջ, իսկ փակել՝ դրանից 4 օր առաջ: Դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի գազամատակարարումը դադարեցրել է 7 անգամ, ընդ որում՝ այս վիճակագրությունը չի արտահայտում ամբողջ պատկերը, որովհետև գազամատակարարման դադարեցումների և վերականգնումների արանքում էլ տեղի են ունենում այլազան իրադարձություններ. ասենք, օրինակ, գազամատակարարումը դադարեցվում է ոչ թե ամբողջությամբ, այլ 50 տոկոսով, հետո մատակարարվող գազի ծավալը դառնում է 70 տոկոս, հետո իջնում-հասնում 10 տոկոսի, հաջորդ պահին դառնում 30 տոկոս, հետո վերականգնվում ամբողջությամբ, հետո նորից իջնում-դառնում 40 տոկոս և այսպես շարունակ: Նման վայրիվերումները երբեմն օրվա մեջ կարող են տեղի ունենալ մի քանի անգամ կամ մի քանի օրը մեկ: Ընդ որում՝ սա արդեն ոչ թե «բնապահպաններն» են, այլ պետականորեն իրականացվող գործողություն, որովհետև եթե «բնապահպանները» Լաչինի միջանցքում ներկա են և տեսանելի, գազախողովակում նրանք չեն նկատվել», – նշեց նա։

«Պետք է ընդգծել, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, որը «բնապահպանական» քողարկում ունի, Լեռնային Ղարաբաղում հանգեցրել է իրական բնապահպանական խնդիրների, որովհետև, ինչպես տեղյակ եք, Ադրբեջանն արգելափակել է նաև Լեռնային Ղարաբաղի էլեկտրական հոսանքի մատակարարումը, ու քանի որ էլեկտրական էներգիա արտադրելու տեղական հզորությունները բավարար չեն, Լեռնային Ղարաբաղի իշխանություններն ստիպված են էլեկտրական հոսանքի հովհարային անջատումներ իրականացնել օրական 6, 8, 10 ժամ՝ կախված եղանակից: Այս պայմաններում Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցներն ստիպված են իրենց տները տաքացնելու համար փայտանյութ օգտագործել, որն իր հերթին բերում է անտառային հատումների, ինչը բնապահպանական լուրջ աղետի վերածվելու պոտենցիալ ունի, մանավանդ եթե հաշվի առնենք, որ Լեռնային Ղարաբաղում ձյուն է տեղացել, և գիշերը օդի ջերմաստիճանը նվազում է մինչև 5 աստիճան 0-ից ցածր:
Սրանով, ըստ այդմ, ևս մեկ անգամ հօդս են ցնդում Ադրբեջանի իբր բնապահպանական նպատակադրումները, որովհետև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, որն սկսել է 60 օր առաջ, բացի հումանիտար ճգնաժամից, Լեռնային Ղարաբաղում հանգեցրել է նաև բնապահպանական ճգնաժամի», – ասաց Փաշինյանն` ավելացնելով, որ Ադրբեջանի այս գործողությունները մեկ նպատակ ունեն՝ կոտրել սեփական հայրենիքում ապրելու Լեռնային Ղարաբաղի բնակչության կամքը։

«Այսուհանդերձ, մենք պիտի ավելի ու ավելի մեծացնենք մեր ջանքերը Լեռնային Ղարաբաղում ծայր առած հումանիտար, հիմա արդեն նաև բնապահպական ճգնաժամի վրա միջազգային ուշադրություն կենտրոնացնելու վրա, որն Ադրբեջանի ագրեսիվ և սադրիչ գործողությունների արդյունք է»,– ասաց վարչապետը։

Նա նաև շնորհակալություն հայտնեց այն միջազգային կազմակերպություններին և երկրներին, որոնք այս ընթացքում օբյեկտիվ դիրքորոշում են հայտնել Լեռնային Ղարաբաղում ծավալվող հումանիտար ճգնաժամի մասին:

«Մեր միջազգային ջանքերը պետք է ուղղվեն բնապահպանական ծագող ճգնաժամը նույնպես միջազգային լայն քննարկման առարկա դարձնելուն: Եվ, կարծում եմ, անհրաժեշտ է, որ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար և բնապահպանական ճգնաժամն ավելի ինստիտուցիոնալ միջազգային քննարկման առարկա դառնան, որովհետև միայն միջազգային հանրության չնվազող ակտիվությունն է Ադրբեջանի ագրեսիվությունը և սադրիչ գործելակերպը զսպելու եղանակը», – ասաց նա։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:53
07 Հունիսի 2023
ՃՈ երկու տեսուչ մեկ տասնյակից ավելի վարորդներից պահանջել ու ստացել են կաշառք
ՃՈ տեսուչները որպես կաշառք պահանջել են 5000–10 000 դրամ
14:44
07 Հունիսի 2023
ԵՄ առաքելությունը նախատեսում է դիտորական կետեր բացել Հայաստանի երեք քաղաքներում
Առաջիկայում ԵՄ դիտորդական կետեր կբացվեն Հայաստանի երեք քաղաքներում
13:57
07 Հունիսի 2023
Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ծնողները դեպքի վայրում կկատարեն որոշ ուսումանասիրություններ
Զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները  հանդիպել են Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, գնդապետ Կամո Ցուցուլյանին
12:39
07 Հունիսի 2023
Սահմանային իրավիճակը հարաբերականորեն կայուն է. ՊՆ փոխնախարար (ՎԻԴԵՈ)
Փոխնախարարը հայտնեց, որ երեկ ունեցել ենք կրակոցներ. ՎԻԴԵՈ
15:01
06 Հունիսի 2023
Բերքաբերի հատվածի մոտ 950 հեկտար գտնվում է Ադրբեջանի տիրապետության տակ. Տավուշի մարզպետ (ՎԻԴԵՈ)
Տավուշի մարզպետը հայտարարեց, որ անկլավները միշտ են եղել, ոչ թե առաջացել են հեղափոխությունից հետո. ՎԻԴԵՈ
14:49
06 Հունիսի 2023
Ադրբեջանի ԶՈւ–ն Տեղ գյուղի ինչ-որ տեղերում արդեն հետ է գնացել. մարզպետ
Սյունիքի մարզպետը հայտնեց, որ ադրբեջանցիները Տեղ գյուղի ինչ-որ տեղերում արդեն հետ են գնացել
14:10
06 Հունիսի 2023
Սևանը այս տարի էլ կկանաչի, և դժվարություններ կունենանք. նախարար
Շրջակա միջավայրի նախարարը հայտնել է, որ Սևանը այս տարի էլ կկանաչի, և դժվարություններ կունենանք
13:24
06 Հունիսի 2023
Ozon–ը դուրս է գալիս Հայաստանի շուկա
Ozon–ը դուրս է գալիս  Հայաստանի շուկա
11:41
06 Հունիսի 2023
Փաշինյանի որոշմամբ նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու հարցով միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել
Փաշինյանի որոշմամբ նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու հարցով միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել
11:25
06 Հունիսի 2023
Այսօր Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակի օրն է
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակի օրը։ Սրանից մեկ օր առաջ՝ երկուշաբթի օրը, Եկեղեցին հիշում է նաև Սուրբ Հռիփսիմյանց կույսերին
11:18
06 Հունիսի 2023
Ադրբեջանի ՊՆ–ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել
Ադրբեջանի ՊՆ–ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել
10:15
06 Հունիսի 2023
Իրանի քաղաքացին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման 350 կգ հերոինի մաքսանենգության համար
Իրանի քաղաքացին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման 350 կգ հերոինի մաքսանենգության համար