628.99
6.86
522.24
+22
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյանը նշեց սահմանադրական հանրաքվեի անցկացման ժամկետն ու չբացառեց կառավարման կիսանախագահական համակարգին վերադառնալու հնարավորությունը

20:57
01 Մարտի 2021

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ 2015թ.–ի Սահմանադրությունը, որն ուժի մեջ է մտել 2018թ.–ին, այդ ընթացքում բացահայտել է բազմաթիվ թերություններ։

«Այսօր մենք տեսնում ենք, որ այդ Սահմանադրությունը, ցավոք, ստեղծում է բազմաթիվ ճգնաժամային հնարավորություններ և ռիսկեր։ Դա, ի վերջո, պետք է ընդունել», – ասաց նա։

Վարչապետը նշեց, որ եկել է ժամանակը փաստելու, «որ մենք պետք է աշխատենք, որպեսզի այս տարվա հոկտեմբերին համաժողովրդական հանրաքվեով ընդունենք նոր Սահմանադրություն կամ սահմանադրական փոփոխություններ»։

«Ի վերջո, կառավարման կիսանախագահական ձևին անցնելը պետք է դառնա հնարավոր տարբերակներից մեկը։ Եվ այդ գործընթացը մենք պետք է իրականացնենք` սերտորեն համագործակցելով խորհրդարանի, կառավարության, նախագահի, քաղաքական ուժերի, հասարակական շրջանակների հետ», – ասաց նա։
Փաշինյանի խոսքով, իսկ մինչ այդ Սահմանադրության մեջ կան հոդվածներ, որոնց փոփոխությունը չի նախատեսում համաժողովրդական հանրաքվե, և դրանք կարելի է փոխել խորհրդարանում` քվեարկության միջոցով։

«Առաջիկա ամիսներին մենք պետք է նույն ձևաչափերով` կառավարություն, ԱԺ, նախագահ, քաղաքական ուժեր, աշխատենք` այն հոդվածները բարելավելու համար, որոնք հնարավոր է բարելավել խորհրդատվությունների և խորհրդարանում քվեարկությունների միջոցով։ Դա աշխատանք է, որը պետք է կատարել», – ասաց նա։

Վարչապետը հայտարարեց, որ այս թեմաները բազմաթիվ անգամ բարձրացվել են քաղաքացիական հասարակության, քաղաքական ուժերի կողմից, խորհրդարանում անցել են քննարկումներ, նախագահը ևս խոսել է այս թեմաներով։

«Մեր կարևորագույն խնդիրը պետք է դառնա ստեղծել և ձևավորել այնպիսի սահմանադրական կառույցներ, որոնք երաշխավորում են Հայաստանի անվտանգությունն ու բացառում են նման ճգնաժամերի ձևավորումը», – ասաց Փաշինյանը։–0–
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:00
23 Ապրիլի 2021
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հրաժարական է տվել
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հրաժարական է տվել
11:27
23 Ապրիլի 2021
ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրել է բանկային երաշխիք LSOFT ընկերությանը
ՎՏԲ-Հայաստան Բանկը և LSOFT՝ ավտոմատացված բանկային համակարգ մշակող  ընկերությունն ավելի քան 10 տարի ակտիվ համագործակցում են հաշվարկադրամարկղային գործարքների շրջանակներում
11:14
23 Ապրիլի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում. .հաստատվել է 715 նոր դեպք, 1123 մարդ առողջացել է, 15 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում. .հաստատվել է 715 նոր դեպք, 1123 մարդ առողջացել է, 15  մարդ մահացել է
23:49
22 Ապրիլի 2021
Սյունիքում հրաձգություն է եղել, Էջմիածում` սպանության փորձ, Փաշինյանն էլ նոր կասկածի տեղիք է տվել. ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Սյունիքում հրաձգություն է եղել, Էջմիածում` սպանության փորձ, Փաշինյանն էլ նոր կասկածի տեղիք է տվել. ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐԵՐ. ՎԻԴԵՈ
23:24
22 Ապրիլի 2021
«Սյունիքի սկանդալը» նոր թափ է ստանում. ՄԻՊ–ը հայտարարել է բերման ենթարկվածներին ծեծի ենթարկելու և նրանց իրավունքների խախտման մասին
«Սյունիքի սկանդալը» նոր թափ է ստանում. ՄԻՊ–ը հայտարարել է բերման ենթարկվածներին ծեծի ենթարկելու և նրանց իրավունքների խախտման մասին
17:06
22 Ապրիլի 2021
ՊՆ. ադրբեջանական կողմը հուսահատ փորձ է անում նախորդ օրվա` իր կողմից թույլ տրված հրադադարի ռեժիմի խախտման պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա
ՊՆ–ից հայտնել են, որ ադրբեջանական կողմը հուսահատ փորձ է անում նախորդ օրվա` իր կողմից թույլ տրված հրադադարի ռեժիմի խախտման պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա
15:18
22 Ապրիլի 2021
Փոխոստիկանապետը հերքում է լուրերը, թե ավելի քան 100 սյունեցի է բերման ենթարկվել
Փոխոստիկանապետը հայտարարել է, որ միանշանակ է, որ 100-ից ավելի սյունեցի չի կարող բերման ենթարկվել, ակնհայտ ապատեղեկատվություն է
15:09
22 Ապրիլի 2021
Խոշոր վթար Արզնի–Երևան մայրուղային ջրատարում. 33 ժամ ջուր չի լինի Երևանի կենտրոնում ու ևս 2 վարչական շրջանում (ՖՈՏՈ)
Խոշոր վթար Արզնի–Երևան մայրուղային ջրատարում. 33 ժամ ջուր չի լինի Երևանի կենտրոնում ու ևս 2 վարչական շրջանում. ՖՈՏՈ
14:36
22 Ապրիլի 2021
Հայաստանյան երկնքում կդիտվի «աստղային անձրև»
Հայաստանցիները կարող են տեսնել «աստղային անձրև»` Լիրիդների ասուպային հոսք
11:02
22 Ապրիլի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում հաստատվել է 881 նոր դեպք, 887 մարդ առողջացել է, 25 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում հաստատվել է 881 նոր դեպք, 887 մարդ առողջացել է, 25 մարդ մահացել է
10:56
22 Ապրիլի 2021
Դուռը չբացեք, պատուհանից կգնամ. Գևորգը կամավոր մեկնեց Արցախ ու զոհվեց Շուշին պաշտպանելիս.ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ (ՎԻԴԵՈ)
Դուռը չբացեք, պատուհանից կգնամ. Գևորգը կամավոր մեկնեց Արցախ ու զոհվեց Շուշին պաշտպանելիս.ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ.ՎԻԴԵՈ
22:29
21 Ապրիլի 2021
Ընդդիմությունն ակցիա է կազմակերպել կառավարական առանձնատան մոտ, տեղում են մեծ թվով ոստիկանական ուժեր (ՎԻԴԵՈ)
Ընդդիմությունն ակցիա է կազմակերպել կառավարական առանձնատան մոտ, տեղում են մեծ թվով ոստիկանական ուժեր. ՎԻԴԵՈ