ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–յան իր էջում ուղիղ եթերի ժամանակ անդրադարձել է ապրիլի 17–ին իր հեռուստաուղերձի նախապատրաստման կադրերի «արտահոսքին»:
Загружается новость ... "Лево"
Հիշեցնենք, որ վարչապետի տեսաուղերձի ուղիղ եթերն ապրիլի 17-ին հեռարձակվել է մի շարք հեռուստաընկերություններով: Հաջորդ օրը
համացանցում են հայտնվել կադրեր վարչապետի տեխնիկական փորձից, որտեղ երևում է, թե ինչպես է վարչապետը պատրաստվում հեռուստաուղերձի եթերին: Կադրերում նա ժպտում է, կատակում, երբեմն-երբեմն հազում և ջուր խմում:
Փաշինյանի խոսքով իրեն զարմացրել է որոշ մարդկանց արձագանքն իր հեռուստաուղերձի ոչ եթերային կադրերի հրապարակման նկատմամբ։
«Սովետանական միության ժամանակ մի ընկալում կար, որ դասատուները հաց չեն ուտում, զուգարան չեն գնում», – նշել է նա։
Նրա խոսքով, տեղի է ունեցել շատ վատ երևույթ։
«Բայց
այդ վատ երևույթը դրա հեղինակների մասին է, ոչ թե էն ամեն ինչի մասին, ինչ–որ երևում
է կադրում, որովհետև կադրում երևում է սովորական աշխատանքային իրավիճակ», – նշել է
Փաշինյանը։–0–