Փաշինյանը երեկ այցելել է ՀՔԾ ու մասնակցել է քննչական գործողությունների. ՀՔԾ

25.01.2020, 12:43
Փաշինյանը երեկ այցելել է ՀՔԾ ու մասնակցել է քննչական գործողությունների
Փաշինյանը երեկ այցելել է ՀՔԾ ու մասնակցել է քննչական գործողությունների. ՀՔԾ

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննական մարմնի վարույթում քննվող քրեական գործերից մեկով կատարվող քննչական գործողությանը մասնակցելու։

Այս մասին Facebook–յան իր էջում հայտնել է Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

«Նախաքննության շահերից ելնելով՝ քրեական գործի վերաբերյալ այլ մանրամասներ դեռևս չենք հայտնում», – նշել է նա։

Նշենք, որ հունվարի 15–ին Փաշինյանը Facebook–յան իր էջում լուսանկար էր հրապարակել քննիչի սենյակից` նշելով, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ՝ երկրի գործող ղեկավարը Քննչական կոմիտի հրավերով ներկայացել է և քննիչի աշխատասենյակում պատասխանում է նրա հարցերին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Փաշինյանը հարցաքննվել է համացանցում տարածված՝ ՀՀ վարչապետ Ն.Փաշինյանի և ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Ա.Վանեցյանի, ինչպես նաև ՀՀ ՀՔԾ պետ Ս.Խաչատրյանի և ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Ա.Վանեցյանի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների ձայնագրառումներում, հիշատակված պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու գործով։–0–