Փաշինյանն ու Պուտինը կզրուցեն և կընթրեն (ՖՈՏՈ)
12.10.2021,
16:07
Փաշինյանն արդեն Մոսկվայում է, նախատեսված է զրույց և ընթրիք Պուտինի հետ.ՖՈՏՈ

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունների ձևաչափը նախատեսում է զրույց և աշխատանքային ընթրիք։ Այս մասին այսօր լրարգողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ–ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Փաշինյանն ու Պուտինը կհանդիպեն հոկտեմբերի 12–ին։
«Օրվա երկրորդ կեսը նվիրված կլինի հայ–ռուսական հարաբերություններին ՀՀ վարչապետ Փաշինյանի աշխատանքային այցի շրջանակում։ Կլինի զրույց և հետո` աշխատանքային ընթրիք», – ավելացրել է Կրեմլի ներկայացուցիչը։
Ինչպես հայտնում է Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը, վարչապետն աշխատանքային այցով արդեն Ռուսաստանի Դաշնությունում է։–0–