Փաշինյանին չհաջողվեց առաջին փորձից լրացնել եկամուտների հայտարարագիրը, նրան օգնում էին փոխվարչապետը, ֆինանսների նախարարն ու ՊԵԿ նախագահը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

21.01.2025, 17:34
Փաշինյանն այսօր փորձել է առցանց լրացնել եկամուտների հայտարարագիրը, նրան օգնել են փոխվարչապետը, ֆինանսների նախարարն ու ՊԵԿ նախագահը․ ՎԻԴԵՈ
Փաշինյանին չհաջողվեց առաջին փորձից լրացնել եկամուտների հայտարարագիրը, նրան օգնում էին փոխվարչապետը, ֆինանսների նախարարն ու ՊԵԿ նախագահը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր փորձել է առցանց լրացնել եկամուտների հայտարարագիրը, ինչից հետո խորհրդակցություն է կազմակերպել՝ քննարկելով համակարգում առկա խնդիրները։

Նշենք, որ մինչև խորհրդակցությունը Փաշինյանը զանգել է բանկ ու տեսանյութ հրապարակել Facebook–յան իր էջում։

«Համընդհանուր հայտարարագիրս ամբողջությամբ լրացնելու համար ինձ պակասում է երկու տվյալ՝ 2024-ին ստացածս վարկերի թիվը և ավանդից ստացած տոկոսները։ Այդ տվյալներն եմ հավաքում», – գրել է Փաշինյանն ու հրապարակել տեսանյութ։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել է, թե որքանով է համընդհանուր հայտարարագրման համակարգը մատչելի: Քննարկումն անցկացվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրինակով:

Վարչապետն անցել է հայտարարագրման հավելվածի ենթակա բոլոր կետերով: Ընթացքում քննարկվել են համակարգում առկա խնդիրները, դրանց լավարկմանն ուղղված քայլերը:

Վարչապետը կարևորել է համակարգի մատչելիության ապահովումը՝ հայտարարման ենթակա անձանց կողմից գործընթացը հնարավորինս դյուրին և արագ իրականացնելու համար: Հայտարարագիրը վարչապետը կամբողջացնի հունվարի 22-ին, հայտնել են ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից։

Քննարկմանը մասնակցել է ֆինանսներիի նախարար Վահե Հովհաննիսյանը, ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանը։

совещание у премьера

Փաշինյանը խորհրդակցության ժամանակ նշել է, որ թոշակառուների ձեռքը սմարթֆոն կա, բոլորը մտնում են Facebook, Instagram, TikTok:

«Օրվա մեջ ամեն մեկս մի ժամ անիմաստ սքրոլ ենք անում։ Եկեք մի կես ժամն էլ իմաստավորված սքրոլ անենք և ենթադրենք մի շաբաթվա մեջ օրը կես ժամ դնենք սրա վրա (եկամուտների հայտարարագիրը լրացնելու, խմբ․)»,– նշել է Փաշինյանը խորհրդակցության ընթացքում։