Փաշինյանի որդու առևանգման մեջ մեղադրվող Գայանե Հակոբյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
05.06.2023,
11:25
Դատարանը բեկանեց Փաշինյանի որդուն առևանգելու մեջ մեղադրվող Գայանե Հակոբյանի կալանավորման որոշումը, որպես խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Դատարանը բեկանեց Նիկոլ Փաշինյանի որդուն առևանգելու մեջ մեղադրվող Գայանե Հակոբյանի կալանավորման որոշումը։
Վերաքննիչ դատարանը որպես խափանման միջոց ընտրեց տնային կալանքը։
44–օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը, մայիսի 21-ին դատարանի որոշմամբ մեկ ամսով կալանավորվել է։ Հակոբյանը ձերբակալվել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտի առևանգման գործով։ Նրան մեղադրանք էր առաջադրվել։–0–