ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Փարիզից Երևան չվերթը վայրէջք է կատարել Քիշնևում հայկական Flyone Armenia ավիաընկերության համար թուրքական օդային տարածքը փակելու պատճառով։ Այս մասին
ՏԱՍՍ-ին հայտնել է ավիափոխադրողի տնօրենների խորհրդի ղեկավար Արամ Անանյանը։
«Փարիզ-Երևան չվերթը վայրէջք է կատարել Քիշնևում թուրքական օդային տարածքը փակելու պատճառով»,- ասել է Անանյանը։
Շաբաթ օրը ավելի վաղ Անանյանը
հայտնել էր, որ Թուրքիայի ավիացիոն իշխանությունները, առանց նախնական ծանուցման և առանց ակնհայտ պատճառի, չեղարկել են Flyone Armenia-ին նախկինում տրված թույլտվությունը՝ Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա թռիչքներ իրականացնելու համար։ -0-