ՊՆ–ն հերքում է ՀՀ ԶՈւ–ի կողմից Նախիջևանի ուղղությամբ կրակ բացելու հայտարարությունները
28.05.2021,
13:16
Ադրբեջանի ՊՆ–ի հայտարարությունը՝ իբր հայկական կողմից արձակված կրակոցից ադրբեջանցի զինծառայողի վիրավորվելու վերաբերյալ, հերթական բացահայտ սուտն է

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը՝ իբր հայկական կողմից արձակված կրակոցից ադրբեջանցի զինծառայողի վիրավորվելու վերաբերյալ, հերթական բացահայտ սուտն է, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն։
«Հայաստանի Հանրապետության զինված ուժերը Նախիջևանի ուղղությամբ կրակ չեն բացել։ Ըստ ամենայնի, ադրբեջանցի զինծառայողի վիրավորվելու պատճառները պետք է փնտրել Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ զինծառայողների ներանձնային փոխհարաբերությունների որակներում և կարգապահության հետ կապված խնդիրներում», – նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–