ՊՆ-ն հաստատում է. Ադրբեջանը խոշոր տրամաչափի զենքից կրակ է բացել հայկական դիրքերի ու գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ

05.07.2022, 15:28

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Հուլիսի 4-ին, ժամը 21։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր, այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան, մասնավորապես՝ Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի, ինչպես նաև դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է համայնքի ղեկավարի ավտոմեքենան, հաղորդում է ՀՀ ՊՆ-ն։

«Հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։-0-