ՊՆ-ն Կիրանցում ականազերծում է կատարում. ոստիկանությունն ուժեղացված ծառայության է անցել
09:10
02 Մայիսի 2024
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարարությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշի մարզի Կիրանց գյուղի և Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի Խեյրեմլի գյուղի հատվածում իրականացնում է ականազերծում, պետական սահմանի տվյալ հատվածի վերարտադրության նպատակով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության փորձագիտական խմբերի կողմից գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների ճշգրտման աշխատանքների իրականացումը ապահովելու համար, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը ականազերծման գոտիներում իրականացնում է ուժեղացված ծառայություն` ականապատ գոտիներ քաղաքացիական անձանց մուտքը թույլ չտալու և նրանց անվտանգությունն ապահովելու համար:
Տավուշի թեմի առաջնորդ, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ներկայացրել է գործողությունները, որոնք անհրաժեշտ են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի համար
Քիչ առաջ Հանրապետության հրապարակում մեկնարկեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բողոքի ակցիան, որը նախաձեռնել է Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը