447.29
7.53
425.3
-273
Եղանակը Երևանում
Հայ

ՊԵԿ–ը հայտարարություն է տարածել առցանց անմաքս առևտրի շեմի վերաբերյալ

13:24
22 Մարտի 2022

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի./Նովոստի–Արմենիա/. Պետական եկամուտների կոմիտեն 2022թ․ մարտի 18-ին տեղեկացրել էր, որ 2022 թվականի մարտի 17-ին Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի ընթացքում ընդունված որոշմամբ՝ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար առցանց անմաքս առևտրի շեմը՝ գործող 200 եվրոյի փոխարեն սահմանվել է 1000 եվրո և (կամ) 31 կգ:

Որոշմամբ սահմանվել է, որ այն կգործի մինչև 2022թ․ հոկտեմբերի 1-ը։ Նշված որոշումը հրապարակվել է ԵԱՏՄ հանձնաժողովի կայքում 2022 թվականի մարտի 21-ին և ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո տասներորդ օրը՝ 2022 թվականի մարտի 31-ին։

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N107 որոշմամբ սահմանված է, որ անդամ պետությունների ազգային օրենսդրությամբ կարող են սահմանվել որոշմամբ նախատեսված արժեքային, քաշային և (կամ) քանակական նորմերից ավելի խիստ նորմեր, որոնց դեպքում գործում են ազգային օրենսդրությամբ սահմանված նորմերը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

ՊԵԿ–ից նաև հայտնում են, որ «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 249-րդ հոդվածի 4-րդ մասին 1-ին կետով առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման արժեքային, քաշային շեմը սահմանված է 200000 դրամ և (կամ) 30 կգ, հետևաբար Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N107 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից՝ մարտի 31-ից, կգործի «Մաքսային կարգավորման մասին» օրենքով սահմանված՝ 200000 դրամի և (կամ) 30 կգ-ի շեմը։

Գերատեսչությունից նաև տեղեկացնում են, որ այս պահին քննարկվում է ազգային օրենսդրության և ԵԱՏՄ կարգավորումների համապատասխանեցման նպատակահարմարությունը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:52
17 Հունիսի 2022
Համընդհանուր պատասխանատվության օրը` Երևանի կոնյակի գործարանում (ՖՈՏՈ)
Հունիսի 16-ին Երևանի կոնյակի գործարանը, միանալով Պեռնո Ռիկար միջազգային խմբի աշխարհասփյուռ այլ ընկերություններին, 10-րդ անգամ նշեց Համընդհանուր պատասխանատվության օրը և նախաձեռնեց համայնքի բարելավմանն ուղղված հերթական ծրագիրը. ՖՈՏՈ
16:07
17 Հունիսի 2022
Սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ. կասեցվել է հրուշակեղենի արտադրության առանձին գործառույթը
Սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ. կասեցվել է հրուշակեղենի արտադրության առանձին գործառույթը
15:22
17 Հունիսի 2022
Orion Summit 2022-ին միացել են էկոհամակարգային լուծումներով առաջնորդվող համաշխարհային ու հայաստանյան առաջատարները
Երևանում հունիսի 22-ին կկայանա Orion Summit 2022-ը, որի առանցքային ուղղվածություններից մեկն էկոհամակարգային լուծումների ներկայացումն է ու դրանց ներդրման խրախուսումը հայկական ընկերություններում
14:49
17 Հունիսի 2022
ԱԽ քարտուղար. Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանությամբ որևէ տրանսպորտային ուղի գոյություն ունենալ չի կարող
Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանությամբ որևէ տրանսպորտային ուղի գոյություն ունենալ չի կարող
13:55
17 Հունիսի 2022
Հրապարակվել է Քաղավիացիայի կոմիտեի նորանշանակ նախագահի կենսագրությունը
Հրապարակվել է Քաղավիացիայի կոմիտեի նորանշանակ նախագահի կենսագրությունը
13:22
17 Հունիսի 2022
ՊՆ նախկին բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
ՊՆ նախկին բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
11:54
17 Հունիսի 2022
Փաշինյանի օգնականը կառաջադրվի ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում
Փաշինյանի օգնականը կառաջադրվի ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում
11:27
17 Հունիսի 2022
ՀՀ քաղավիացիայի կոմիտեն նոր ղեկավար ունի
ՀՀ քաղավիացիայի կոմիտեն նոր ղեկավար ունի
10:58
17 Հունիսի 2022
Պաշտպանության նախարարն այցելել է հարավարևմտյան սահմանագոտի (ՎԻԴԵՈ)
Պապիկյանն այցելել է հարավարևմտյան սահմանագոտի. ՎԻԴԵՈ
20:21
16 Հունիսի 2022
«Դիմադրություն» շարժումն այս պահին իրազեկման երթ է անցկացնում Երևանում
«Դիմադրություն» շարժումն իրազեկման երթ է անցկացնում Երևանում
16:13
16 Հունիսի 2022
Վրաստանում հաստատվել է կապիկի ծաղկի առաջին դեպքը. ԱՆ–ն մեկնաբանել է Հայաստանում հիվանդության սպառնալիքի հավանականությունը
Վրաստանում հաստատվել է կապիկի ծաղկի առաջին դեպքը. ԱՆ–ն մեկնաբանել է Հայաստանում հիվանդության սպառնալիքի հավանականությունը
15:36
16 Հունիսի 2022
Արդշինբանկն առաջարկում է վարկերի վերաֆինանսավորում ավելի լավ պայմաններով
Արդշինբանկը հաճախորդներին ընձեռում է հնարավորություն վերաֆինանսավորել այլ բանկերում արդեն գոյություն ունեցող անշարժ գույքի գրավով վարկերն ավելի ցածր տոկոսադրույքով