Օսկարակիր Թերրի Ջորջի այցը ARARAT թանգարան (ՖՈՏՈ)

15.07.2022, 12:06
Հուլիսի 14-ին ARARAT թանգարանը հյուրընկալեց օսկարակիր ռեժիսոր Թերրի Ջորջին՝ «Ոսկե ծիրան» XIX Երևանի միջազգային կինոփառատոնի շրջանակում. ՖՈՏՈ
Օսկարակիր Թերրի Ջորջի այցը ARARAT թանգարան (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հուլիսի 14-ին ARARAT թանգարանը հյուրընկալեց օսկարակիր ռեժիսոր Թերրի Ջորջին՝ «Ոսկե ծիրան» XIX Երևանի միջազգային կինոփառատոնի շրջանակում, հաղորդում է Երևանի կոնյակի գործարանի մամուլի ծառայությունը։

Թերրի Ջորջը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի այս տարվա ժյուրիի նախագահն է, ում ֆիլմացանկում տեղ են գտել մի շարք ճանաչված ֆիլմեր՝ «Խոստումը» «Ռուանդա հյուրանոց» և ալյն:


 - рис.1

Այցելության ընթացքում Թերրի Ջորջին ներկայացվեց լեգենդար հայկական կոնյակի պատմությունը, նրա ստեղծման գաղտնիքները և կոնյակագործ վարպետների ստեղծագործական որոնումներն ու նորարար մոտեցումները։

Կինոռեժիսորը նաև այցելեց ARARAT թանգարանի գանձարան, որտեղ պահվում է հայկական կոնյակագործության տարեգիրը ներկայացնող ARARAT կոնյակի բացառիկ նմուշներ։

Շրջայցի ավարտին Երևանի կոնյակի գործարանի կողմից Թերրի Ջորջին հանձնվեց ARARAT Charles Aznavour Signature Blend անվանական կոնյակը։

«Մեծ պատիվ է արժանանալ Charles Aznavour Signature Blend կոնյակին։ Ինձ համար Շառլ Ազնավուրը մեծություն է։ Ես կպահեմ այն շատ առանձնահատուկ միջոցառումների համար», - նկատում է Թերրի Ջորջը։–0–