ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երեքշաբթի հրամանագրեր է ստորագրել վեց նախարարների նշանակման մասին։
Այսպես, արդարադատության նախարար է նշանակվել Կարեն Անդրեասյանը, էկոնոմիկայի նախարար` Վահան Քերոբյանը, ԿԳՄՍ նախարար` Վահրամ Դումանյանը, ֆինանսների նախարար` Տիգրան Խաչատրյանը, ԱԻ նախարար` Անդրանիկ Փիլոյանը, առողջապահության նախարար` Անահիտ Ավանեսյանը։–0–