Նոր որոշում. գյուղում բնակվող վարձու աշխատողի երեխայի նպաստը կլինի կրկնակի՝ 53 հազար դրամ

18.06.2020, 12:36
Նոր որոշում. գյուղում բնակվող վարձու աշխատողի երեխայի նպաստը կլինի կրկնակի՝ 53 հազար դրամ
Նոր որոշում. գյուղում բնակվող վարձու աշխատողի երեխայի նպաստը կլինի կրկնակի՝ 53 հազար դրամ
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Գյուղական բնակավայրում ծնողները երեխայի խնամքի նպաստ կստանան անկախ աշխատելու հանգամանքից։

Այս մասին Facebook–յան իր էջում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։
«Կառավարությունը քիչ առաջ հավանություն տվեց ««Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ և փոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին»,– նշեց նախարարը։

Այսպիսով օրենքի ընդունմամբ՝

խնամքի նպաստի իրավունք կսահմանվի նաև գյուղական բնակավայրերում բնակվող ծնողի համար՝ մինչև երեխայի 2 տարին լրանալը, անկախ ծնողի, որպես վարձու աշխատող խնամքի արձակուրդում գտնվելու հանգամանքից:

վարձու աշխատող հանդիսանալու և միաժամանակ գյուղական բնակավայրում ապրելու դեպքում ծնողին կվճարվի 2 նպաստ՝ 53,000 դրամ։

Համաձայն նախագծի՝ առաջարկվում է սահմանել, որ խնամքի նպաստի իրավունք ունի երեխայի՝ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում երեխայի հետ գյուղական բնակավայրի հասցեով հաշվառված և փաստացի բնակվող ծնողը, մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը, եթե երեխայի ծննդյան օրվա կամ խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ առնվազն մեկ տարի անընդմեջ հաշվառված է և փաստացի բնակվում է գյուղական բնակավայրի հասցեով:–0–