414.89
4.78
386.52
+17
Եղանակը Երևանում
Հայ

Նախորդ տարիների համեմատ` ունենք քաղցկեղով հիվանդացության աճ. փորձագետը հորդորում է պարբերաբար հետազոտվել

17:36
04 Փետրվարի 2022
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Այսօր քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է: Ուռուցքաբանության ազգային կենտրոնի օնկոուրոլգիական բաժանմունքի բժիշկ, ԵՊԲՀ-ի ուռուցքաբանության ամբիոնի դոցենտ Վիկտոր Բադեյանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց, որ տարեկան ամբողջ աշխարհում մոտ 25 մլն. մարդ ապրում է քաղցկեղով, ավելի քան 18 մլն նոր դեպքեր են ի հայտ գալիս և մոտ 6 մլն մարդ մահանում է քաղցկեղից:

Նրա խոսքով՝ ուռուցքաբանության ազգային կենտրոնում նախորդ տարի եղել է մոտ 15 000 բուժվող հիվանդ, որոնցից 6 000-ին կատարվել է վիրահատական միջամտություն:

«Համեմատելով նախորդ տարիների հետ, կարող եմ ասել, որ ունենք հիվանդության աճ: Հայաստանում հիվանդացության աճի միտումը ևս շարունակվում է, թեպետ, այստեղ ավելի շատ հաշվի է առնվում այն գործոնը, որ դիմելության ցուցանիշներն են ավելացել, ընդլայնվել է մահճակալային ֆոնդը»,-ասաց Բադեյանը:

Նրա դիտարկմամբ՝ դիմելիության աճին նպաստող պատճառները տարբեր են: Մասնավորապես, մի շարք ծրագրեր խթանել են բուժառուների դիմելիության գործընթացը, քանի որ շատ բուժառուներ արդեն արագ են արձագանքում բժիշկների հորդորներին:

«Մի քանի տարի առաջ, երբ մարզերում հիվանդների էինք ընդունում ու ասում էինք պետք է բուժվել Երևանում, 30 հոգուց 3-4-ն էին դիմում բուժօգնության: Մնացածը ձգձգում էին բուժման ժամկետները»,- ասաց մասնագետը:

Վիկտոր Բադեյանի խոսքով՝ եթե 3-4 տարի առաջ ուռուցքաբանության ազգային կենտրոնում մահճակալային ֆոնդը 550 էր, ապա այժմ հասնում է 800-ի: Այս ուղղությամբ բժշկական ծառայությունները ևս ավելի հասանելի են դարձել բուժառուներին:

«Օրինակ՝ վիրահատական միջամտությունները չարորակ ուռուցքներ ունեցողների համար կատարվում են անվճար: Դրանից բացի, ճառագայթային բուժումը նույնպես կատարվում է անվճար, քիմիաթերապիան էլ իրականացվում է համավճարի սկզբունքով: Այսինքն սա շատ կարևոր առաջընթաց է, որ բուժառուն ոչ թե մտածի գումար հայթայթելու, այլ հենց բուժվելու մասին»,-ընդգծեց բժիշկը:

Նրա խոսքով՝ չարորակ ուռուցքների հիմնական տարիքային խումբը 50-60 տարեկանն է՝ կախված տեսակից: Հայաստանում ամենատարածվածը թոքի, կրծքագեղձի, ստամոքսի, շագանակագեղձի քաղցկեղն է:

«Աշխարհում էլ ընդհանուր միտումները գրեթե նույնն են, թեպետ, կան բացառություններ: Օրինակ, ԱՄՆ-ում շագանակագեղձի քաղցկեղն ավելի բարձր հիվանդացության մակարդակ ունի, քան թոքինը: Եգիպտոսում, օրինակ, առաջնային տեղ է զբաղեցնում միզապարկի քաղցկեղը»,-ասաց Բադեյանը:

Մասնագետի խոսքով՝ շատ կարևոր են կանխարգելիչ միջոցառումներն ու իրազեկման ծրագրերը, որոնք օգնում են ինչպես տեղեկացնել մարդկանց, այնպես էլ անցկացնել անհրաժեշտ հետազոտություն: Այդ իսկ պատճառով բժիշկը խրախուսում է պարբերաբար հետազոտվել:

«Այդ առումով հիմա իրավիճակը շատ է փոխվել: Ես հիշում եմ իմ բժշկական կարիերայի սկզբնական փուլը, երբ գրեթե ամեն օր մեզ դիմած հիվանդների մոտ տեսնում էինք բացարձակ բարձիթողի վիճակ: Հիմա նման բան գրեթե չի լինում: Սա խոսում է թե՛ տեղում կազմակերպված բուժօգնության բարձր մակարդակի, թե՛ բնակչության իրազեկվածության մասին»,- եզրափակեց Բադեյանը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
30 Մայիսի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջանում, այդ թվում` Կենտրոնում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
15:41
30 Մայիսի 2023
Փոխվարչապետը հայտնել է, թե որն է Հայաստանի համար կարմիր գիծը Ադրբեջանի հետ բանակցություններում
Մհեր Գրիգորյանը հայտնել է, թե որն է Հայաստանի համար կարմիր գիծը Ադրբեջանի հետ բանակցություններում
14:55
30 Մայիսի 2023
«Զվարթնոց» օդանավակայանում ուսումնավարժություն է անցկացվելու
«Զվարթնոց» օդանավակայանում ուսումնավարժություն է անցկացվելու
12:30
30 Մայիսի 2023
Հայաստանում կանայք կկարողանան ծառայել 6 ամիս, պատվովճարը կկազմի 1 մլն դրամ
Հայաստանում կանայք կկարողանան ծառայել 6 ամիս, պատվովճարը կկազմի 1 մլն դրամ
11:04
30 Մայիսի 2023
Հայաստանն ու Արցախը հերքում են Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
Հայաստանն ու Արցախը հերքում են Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
10:29
30 Մայիսի 2023
Այսօր առավոտյան 10-ից 36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր առավոտյան 10-ից 36-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
21:29
29 Մայիսի 2023
Ուշադրություն. երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնական փողոցներից մեկում (ՍԽԵՄԱ)
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնական փողոցներից մեկում. ՍԽԵՄԱ
21:15
29 Մայիսի 2023
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Միլանի ակադեմիայի Մանկապատանեկան ճամբարը (ՖՈՏՈ)
Առաջին անգամ Հայաստանում մեկնարկել է Միլանի ակադեմիայի ֆուտբոլային Մանկապատանեկան ճամբարը, որը հնարավորություն կտա Հայաստանի մարզերի 160 պատանիների մարզվել աշխարհի լավագույն մարզիչների մոտ. ՖՈՏՈ
14:56
29 Մայիսի 2023
Հայաստանը Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողի առևանգման դեպքով դիմել է ՄԻԵԴ
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողների ապօրինի առևանգման դեպքով մայիսի 28-ին դիմել է ՄԻԵԴ
14:47
29 Մայիսի 2023
Երևանում հունիսի 1–ից մի շարք երթուղիներ կմիավորվեն. հրապարակվել է արդիականացված երթուղիների ցանկը
Երևանում հունիսի 1–ից մի շարք երթուղիներ կմիավորվեն. հրապարակվել է արդիականացված երթուղիների ցանկը
12:48
29 Մայիսի 2023
Փաշինյանն արձագանքել է Ալիևի վերջին ռազմատենչ հայտարարություններին (ՎԻԴԵՈ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Ալիևի վերջին ռազմատենչ հայտարարություններին. ՎԻԴԵՈ
11:26
29 Մայիսի 2023
Գառնիի մոտ ավտովթարի հետևանքով տուժած 4 երեխաների վիճակը ծայրահեղ ծանր է
Երեքի երեխաների վիճակը ծայրահեղ ծանր է, մեկի վիճակը՝ ծայրահեղ տերմինալ