ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Մոտակա ամիսներին Երևանում աղբահանության իրավիճակն ամբողջությամբ կվերահսկվի, չորեքշաբթի տեղեկացրեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը 2018թ.–ի պետբյուջեի կատարողականի խորհրդարանական քննարկումների ժամանակ։
«Մենք գնել եք 5 Կամազ մակնիշի ավտոմեքենա, նախատեսվում էր 34 ավտոմեքենա՝ ոչ միայն Կամազ մակնիշի: Քանի դեռ մրցույթն ավարտված չէ, չգիտենք՝ ինչ մակնիշի կլինի: Հունիսի վերջից մեքենաները կգան», - ասաց քաղաքապետը` հավելելով, աղբահանության հարցը շուտով կլուծվի, քանի որ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում:-0-