Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը գործարկել է զանգերի կենտրոն

12.12.2024, 20:17
Այս համարով կարող եք զանգահարել ՀՀ քաղաքացիության, փաստաթղթավորման, օտարերկրացիներին ուղղված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը գործարկել է զանգերի կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները քաղաքացիներին և օտարերկրացիներին առավել հասանելի դարձնելու համատեքստում ներդրվել է զանգերի կենտրոն՝ 84-22 կարճ հեռախոսահամարով, հայտնում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։ 

«ՀՀ քաղաքացիության, փաստաթղթավորման գործընթացների, օտարերկրացիներին ուղղված ծառայությունների վերաբերյալ հարցերով կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարով՝ երկուշաբթիից ուրբաթ 09։00-18։00 ժամերին», – նշվում է հաղորդագրության մեջ։