417.09
6.36
395.91
+1
Եղանակը Երևանում
Հայ

Մեր երկկողմ հարաբերությունները համարվում են դաշնակցային, ունեն խորը հին արմատներ. Պուտինը՝ Փաշինյանին

12:50
24 Նոյեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Երևանում անցկացված ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստից հետո տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետությունում՝ մեր մայրաքաղաքում: Այսօր մենք անցկացրեցինք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստ, իհարկե ոչ բոլոր հարցերի շուրջ հաջողվեց հասնել կոնսենսուսի, 17 որոշումներից 15-ն ընդունվեցին:

Հույս ունեմ, որ այս ձևաչափով մեզ կհաջողվի քննարկել մեր երկկողմ հարաբերությունների օրակարգը, որը շատ հագեցած է: Պետք է ընդգծել, որ մեր երկկողմ տնտեսական կապերը զարգանում են մեծ տեմպերով: Ես նկատեցի, որ այս տարի Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն արտահանումն աճել է 80 տոկոսով: Իհարկե, դա կապված է լոգիստիկ շղթաների որոշ փոփոխություններով, բայց դա փաստ է, որը ստեղծում է նոր հնարավորություններ տնտեսական համագործակցության համար:

Իհարկե, մենք այսօր արդեն քննարկել ենք և կքննարկենք տարածաշրջանային բնույթի հարցեր, տարածաշրջանային անվտանգության հարցեր: Կան բազմաթիվ հարցեր, ՀԱԽ նիստում ես խոսեցի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանման մասին, որոնք մենք Ձեր օգնությամբ և միջնորդությամբ ընդունել ենք Ադրբեջանի նախագահի հետ: Դրանք շատ կարևոր հարցեր են, որոնք իհարկե պետք է քննարկենք, ինչպես նաև քննարկենք օրակարգը, որը հույս ունենք կբերի մեր տարածաշրջանում երկարատև խաղաղության»:

Իր հերթին Վլադիմիր Պուտինը նշել է.

«Հարգելի Նիկոլ Վլադիմիրի, առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ հրավերի համար, շնորհավոր ՀԱՊԿ-ում հաջող նախագահության ավարտի կապակցությամբ: Իսկապես Հայաստանն այդ աշխատանքն իրականացրեց շատ բարձր մակարդակով, ակտիվորեն: Իհարկե, հազվադեպ է հաջողվում համաձայնության հասնել բոլոր հարցերի շուրջ, բայց ընդհանուր առմամբ, աշխատանքը շատ ինտենսիվ տարվեց և օգտակար:

Դուք ընդգծեցիք նաև մեր երկկողմ հարաբերությունները, որոնք, անկասկած, համարվում են դաշնակցային, ունեն խորը հին արմատներ, հաճախ նաև անհրաժեշտություն չկա մտնել պատմության մեջ, մեզ համար առանց այդ էլ պարզ է ինչ է դա, ինչպիսի նշանակություն այն ունի մեր երկկողմ հարաբերությունների համար:

Ինչ վերաբերվում է այսօրվան, ապա եթե նախորդ տարի ապրանքաշրջանառությունն աճել էր 12 տոկոսով, ապա ընթացիկ տարվա 9 ամիսներին այն արդեն աճել է 67 տոկոսով: Այո, դա պայմանավորված է այսօրվա առանձնահատկություններով, բայց, անկասկած, այն կլինի հիմք նաև ապագայի համար: Այստեղ որևէ կասկած չկա:

Երբ հանդիպեցինք, ավտոմեքենայով գալիս էինք, քննարկեցինք տարածաշրջանային բնույթի հարցեր, այդ թվում՝ տարածաշրջանում կարգավորմանը վերաբերող հարցեր, խոսեցինք տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին:

Շատ ուրախ եմ, որ այսօրվա միջոցառումների շրջանակում երկկողմ հանդիպում անցկացնելու հնարավորություն կա: Շնորհակալ եմ հրավերի համար»:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:02
05 Դեկտեմբերի 2022
Երևանում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը և տրվեց «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի մեկնարկը (ՖՈՏՈ)
Երևանում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը և տրվեց «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի մեկնարկը. ՖՈՏՈ
17:29
05 Դեկտեմբերի 2022
36 ժամ ջուր չի լինի Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի մի շարք հասցեներում
36 ժամ ջուր չի լինի Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի մի շարք հասցեներում
15:35
05 Դեկտեմբերի 2022
«Աստղիկ» ԲԿ-ի բժիշկ Արման Նազինյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ սպանության հատկանիշներով. ՔԿ-ն պարզաբանում է
«Աստղիկ» ԲԿ-ի բժիշկ Արման Նազինյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ սպանության հատկանիշներով. ՔԿ-ն պարզաբանում է
15:16
05 Դեկտեմբերի 2022
Քրեական հետապնդում է հարուցվել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կնոջ նկատմամբ
Վլադիմիր Գասպարյանի կնոջը մեղադրում են ավելի քան 36մլն դրամ յուրացնելու մեջ
12:36
05 Դեկտեմբերի 2022
Սուր շնչառական հիվանդությունների թիվն աճել է, թիրախ խմբում են 0-14 տարեկան երեխաները. Արմեն Մուրադյան
Սուր շնչառական հիվանդությունների թիվն աճել է, թիրախ խմբում են 0-14 տարեկան երեխաները
11:37
05 Դեկտեմբերի 2022
Այսօր 15։00-ից հետո փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող բոլոր փողոցները
Ուշադրություն. այսօր 15։00-ից հետո փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող բոլոր փողոցները
10:32
05 Դեկտեմբերի 2022
Հայաստանն Ադրբեջանին է հանձնել ենթադրաբար Ղարաբաղյան առաջին պատերազմի 10 զոհերի ոսկրեր և 2 քարտեզ
Հայաստանն Ադրբեջանին է հանձնել ենթադրաբար Ղարաբաղյան առաջին պատերազմի 10 զոհերի ոսկրեր և 2 քարտեզ
09:37
05 Դեկտեմբերի 2022
Հայաստանում ջերմաստիճանը կնվազի, շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ
Սպասվում է ջերմաստիճանի նվազում և տեղումներ
15:28
03 Դեկտեմբերի 2022
Ուշադրություն. Երևանի մետրոպոլիտենը չի գործի առաջիկա երկու օրն աշխատանքային ժամերին (ՎԻԴԵՈ)
Ուշադրություն. Երևանի մետրոպոլիտենը չի գործի առաջիկա երկու օրն աշխատանքային ժամերին. ՎԻԴԵՈ
18:02
02 Դեկտեմբերի 2022
Երևանի կենտրոնում փողոցներ են փակվելու, արգելվելու է մեքենաների կայանումը ՄՀՀ-ի մոտ
Երևանի կենտրոնում փողոցներ են փակվելու, արգելվելու է մեքենաների կայանումը ՄՀՀ-ի մոտ
17:32
02 Դեկտեմբերի 2022
Ամերիաբանկը ճանաչվել է 2022 թ. տարվա բանկը Հայաստանում The Banker ամսագրի կողմից
Ամերիաբանկն արժանացել է Հայաստանի 2022թ. «Տարվա բանկ» մրցանակին Financial Times (FT) ընկերության համաշխարհային առաջատար ֆինանսական լրատվամիջոցի` The Banker ամսագրի կողմից
16:37
02 Դեկտեմբերի 2022
Հայաստանում վտանգավոր սննդամթերքի թողարկում է կասեցվել (ՖՈՏՈ)
Հայաստանում վտանգավոր սննդամթերքի թողարկում է կասեցվել (ՖՈՏՈ)