«Մենք ախոռ չենք, մատաղացու գառ չենք». Փաշինյանի ելույթի հիմնական թեզերը
14.04.2022,
15:44
«Մենք ախոռ չենք, մատաղացու գառ չենք». Փաշինյանի ելույթի հիմնական թեզերը

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ–ում անդրադարձել է 44–օրյա պատերազմին և ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններին։
Загружается новость ... "Лево"
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է Փաշինյանի ելույթի հիմնական թեզերը.
- Պատերազմը Շուշիի համար է եղել։ Առանց Շուշիի հնարավոր չէր պատերազմ կանգնեցնել կամ կանխել։ Հնարավոր չէր ուղղակի։ Ես մի քանի անգամ սա ասել եմ։ Եվ մեր տղաները, ովքեր ընկել են, փառք նրանց, նրանք կանգնել են այս իրավունքի համար։ Նրանք կանգնել են Ղարաբաղը չհանձնելու հնարավորության համար։
- Եթե մենք ուզենայինք Ղարաբաղը հանձնել, Սերժ Սարգսյանի թողած բանակցային տրամաբանությունը մինչև վերջ տանեինք։
- Ղարաբաղի ժողովուրդը դուրս պետք է չգա Ղարաբաղից։ Ղարաբաղի ժողովուրդը Ղարաբաղում պետք է ապրի, Ղարաբաղի ժողովուրդը Ղարաբաղում պետք է ունենա իրավունքներ, ազատություններ, կարգավիճակ։ Ղարաբաղի ժողովուրդը Ղարաբաղում պետք է լինի ղարաբաղցի, արցախցի և հայ։
- Երեկվանից քննարկվում է, թե ինչ է նշանակել իմ ելույթը խորհրդարանում։ Ես էլ եմ մտածել իմ երեկվա ելույթի մասին... Այդ ելույթով մենք տարածություն բացեցինք Հայաստանի Հանրապետության և Արցախի համար, որովհետև նախորդ շրջանի բանակցային ողջ գործընթացով Հայաստանը և Արցախը զրկվել էին քաղաքական, դիվանագիտական տարածությունից։ Մենք ճանապարհ ենք բացում Հայաստանի և Արցախի պետականությունը պահպանելու համար»։
- Մենք չենք որոշել, որ պատերազմ լինի, թե չլինի։ Մենք չենք որոշել ոչ մի բան։ Այսօր ես ասում եմ, որ Հայաստանն ինքնիշխան պետություն է, և մենք պետք է բան որոշելու իրավունքը վերադարձնենք մեզ։
- Մենք երկիր ենք, ոչ թե ախոռ։ Մենք քաղաքացիներ ենք, ոչ թե մատաղացու գառ, որպեսզի տարբեր տեղերում որոշեն, թե ինչ քանակությամբ և ոնց մորթեն մեզ։ Ես թույլ չեմ տալու, որպեսզի մեր սերունդներին պահեն մատաղացու գառան կարգավիճակում։