Մայիսյան ձյունը՝ Հայաստանում. Սուրենյանը ցնցող տեսանյութեր է հրապարակել (ՎԻԴԵՈ)

20.05.2022, 20:56
Մայիսյան ձյունը՝ Հայաստանում. Սուրենյանը ցնցող տեսանյութեր է հրապարակել. ՎԻԴԵՈ
Մայիսյան ձյունը՝ Հայաստանում. Սուրենյանը ցնցող տեսանյութեր է հրապարակել (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը ցույց է տվել մայիսյան ձյունը Հայաստանում:

«Մայիսյան ձյուն Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղում», - գրել է նա՝ հրապարակելով տեսանյութը Facebook-յան իր էջում:

Նա հրապարակել է մեկ այլ տեսանյութ ևս՝ նշելով, որ դա Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքն է:



Ինչպես հաղորդել է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, մայիսի 20-ին, հատկապես երեկոյան ժամերին, ցուրտ մթնոլորտային ճակատի անցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ նվազում։

Մայրաքաղաք Երևանում մայիսի 20-ին կեսօրից հետո, 23-ի ցերեկը, 24-ին, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ:

Մայիսի 21-22-ին, 23-ի գիշերը, 25-ի ցերեկը, սպասվում է առանց տեղումների եղանակ:-0-