Մայիսի 18-ին կամ 19-ին կհայտարարվի «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հետագա անելիքների մասին․ Բագրատ արքեպիսկոպոս
17.05.2024,
22:41
Արքեպիսկոպոսը հայտարարեց, որ վաղը կամ մյուս օրը կոնկրետ ասվելու է, թե ինչ կլինի, ինչ պետք է անի յուրաքանչյուրն իր պարտավորությունների շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Մայիսի 18-ին կամ 19-ին կհայտարարվի «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հետագա անելիքների մասին ասաց շարժման առաջնորդ, Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Ուրբաթ «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձանի մոտ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակցության հայտարարություն ստորագրած ԵՊՀ դասախոսների հետ հանդիպման ժամանակ արքեպիսկոպոսն ասաց, որ վաղը կամ մյուս օրը կոնկրետ ասվելու է, թե ինչ և ինչպես կլինի, ինչ պետք է անի յուրաքանչյուրն իր պարտավորությունների շրջանակում։
Նա խոսեց վերջերս բժիշկների հետ հանդիպման մասին։
«Շաբաթ առավոտյան հանդիպումներ կլինեն տարբեր քաղաքական գործիչների և կուսակցությունների ներկայացուցիչների հետ։ Վաղը կլինի նաև 2-3 շատ կարևոր հանդիպում մշակույթի և արվեստի գործիչների, իսկ կեսօրից հետո՝ պահեստազորի բազմաթիվ սպաների հետ»,- ասաց Գալստանյանը։