Մարության. զվարճալի է ասել, որ տուգանքներն ազդել են Sanitek–ի աշխատանքի վրա

02.08.2019, 23:31
Հայկ Մարությանy զվարճալի համարեց խոսել այն մասին, որ տուգանքներն ազդել են Sanitek ընկերության աշխատանքի վրա։
Մարության. զվարճալի է ասել, որ տուգանքներն ազդել են Sanitek–ի աշխատանքի վրա

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ուրբաթ 1in.am–ին տված հարցազրույցում զվարճալի համարեց խոսել այն մասին, որ տուգանքներն ազդել են Sanitek ընկերության աշխատանքի վրա։ 

Загружается новость ... "Лево"

Այս տարվա գարնանը Sanitek–ը երկու անգամ տուգանվել է Երևանում աղբահանության ոլորտում ստանձած պարտավորությունները չկատարելու համար (ապրիլի 15–ին` 13մլն դրամով և մայիսի 3–ին ` 26 մլն դրամով)։ Դրան ի պատասխան Sanitek International ընկերությունը հայց է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի դեմ։ Հայցի գումարը կազմում է 24 702 187.6 դրամ (մոտ 51,784 դոլար)։ 

«Մենք նշանակել ենք տուգանքներ, քանի որ ես, դուք, մենք բոլորս ամեն օր դուրս ենք գալիս փողոց և տեսնում ենք, թե ինչ վիճակում է գտնվում աղբահանության գործընթացը։ Դրանից հետո նրանք հայտարարում են «անհիմն տուգանքների» մասին։ Այսինքն, նրանց համար այս իրավիճակը նորմալ է», – նշեց քաղաքապետը։

Միաժամանակ Մարությանը հայտարարեց, որ նշանակված տուգանքների գումարը կազմում է ընկերության վճարած գումարի ընդամենը 3%–ը։ 

«Խոսել այն մասին, որ այս տուգանքներն էապես ազդել են ընկերության աշխատանքի վրա, առնվազն զվարճալի է», – ասաց նա։

Ուրբաթ Sanitek ընկերության տնօրեն Նիկոլաս Էլ Թավիլը հայտարարեց, որ ընկերությունը ենթարկվում է ագրեսիվ ադմինիստրատիվ հետապնդման։–0–