578.33
6.66
486.24
+25
Եղանակը Երևանում
Հայ

Մարուքյանը Շուռնուխի և Որոտանի տարածքների հարցի լուծման տարբերակ է առաջարկում

19:52
06 Հունվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը Սյունիքի մարզի Շուռնուխի և Որոտանի տարածքների հարցի լուծման տարբերակ է առաջարկում։

Загружается новость ... "Лево"

Նա իր Facebook–յան էջում նշել է, որ իրեն հաճախ հարցնում են, թե ինչ քայլեր կձեռնարկեր, եթե ստեղծված իրավիճակում լիներ Հայաստանի բանակցողը, մասնավորապես՝ ինչպես կբանակցեր Շուռնուխի և Որոտանի տարածքները չհանձնելու հարցով։

«Պատասխանեմ. ներկայացվածը նույն «Google»-ի քարտեզով Երասխի հատվածն է՝ ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքը։ Այդ քարտեզի համաձայն էլ՝ Սևակավանի մոտ տարիներ շարունակ տեղակայված են ադրբեջանական մարտական դիրքեր՝ 1.5-2կմ ներս դեպի Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք։ Եվ այս մասին տեղյակ լինելով՝ հայկական կողմը երբեք չի պահանջել Ադրբեջանից այդ մի քանի կմ-ը ետ քաշվել ու դուրս գալ մեր տարածքից, իսկ կառուցված մարտական դիրքերը թողնել մեզ։ Այս պահին այս հարցով մեր հանդուրժողականության դիմաց ես, որպես երկրի վարչապետ, կպահանջեի հօգուտ մեզ փակել Շուռնուխի և Որոտանի տարածքների վեճը՝ ցույց տալով, թե դեռևս տարիներ առաջ որքան է ադրբեջանական կողմը առաջ եկել դեպի մեր տարածք ու իր մարտական դիրքերը դրել, նստել դեպի Սևակավան՝ ընդդեմ մեր մարտական հենակետերի», – նշել է նա։

Մարուքյանը նաև ավելացրել է, որ պետք է նկատի ունենալ, որ Շուռնուխում հանձնվող այն տարածքը, որը զբաղեցված է 12 տներով, անգամներով պակաս է քարտեզում ընդգծված տարածքից։

«Այստեղ հրապարակված քարտեզում Ադրբեջանն ունի ամուր կառուցված դիրքեր, որոնք, համոզված եմ, կնախընտրեր պահպանել։ Իմ առաջարկը կլիներ մի կողմ դնել քարտեզները, որոնցից որևէ մեկի բացարձակ ճշգրտության վերաբերյալ չենք կարող վստահ լինել, և առաջնորդվել փոխզիջումային սկզբունքով, ինչպես օրինակ վերը նշեցի։ Սակայն իշխանությունն ընտրել է «ինչ ուզեն, պիտի տանք» սկզբունքը՝ առանց խորամուխ լինելու, թե բանակցային ինչ հնարավորություններ կան և կարող են լինել։ Այսպիսով ակնհայտ է, որ պարտության սիմվոլ վարչապետը չի կարողանում այս խնդիրները կարգավորել, իսկ եթե ձևը ցույց տալուց հետո էլ չի կարողանալու կարգավորել, նրան կրկին մնում է մեկ տարբերակ՝ մի կողմ քաշվել և թույլ տալ, որ մենք գանք կարգավորենք այդ խնդիրները», – նշել է Մարուքյանը։–0–



Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:03
01 Օգոստոսի 2021
Երևանցի աղջիկների look-ը․ ի՞նչ են նախընտրում կրել նրանք (ՖՈՏՈ)
Երևանցի աղջիկների look-ը․ ի՞նչ են նախընտրում կրել նրանք.ՖՈՏՈ
14:22
01 Օգոստոսի 2021
Բացահայտիր Տավուշի չբացահայտված անկյունները՝ 1 րոպեում (ՎԻԴԵՈ)
1 րոպեում կարելի է ծանոթանալ Տավուշի զբոսաշրջային այցեքարտերին և չբացահայտված անկյուններին, էքստրեմալ ժամանցին, ինչպես նաև հայկական խոհանոցի համեղագույն ճաշատեսակներին․ՎԻԴԵՈ
23:53
31 Հուլիսի 2021
Հակառակորդը երեկոյան կրկին կրակ է բացել Երասխի հատվածում՝ սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
Հակառակորդը երեկոյան կրկին կրակ է բացել Երասխի հատվածում՝ սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
11:40
31 Հուլիսի 2021
Ադրբեջանը կրակ է բացել Երասխի հատվածում և փորձել է ամրաշինական աշխատանքներ իրականացնել․ՊՆ
Ադրբեջանը կրակ է բացել Երասխի հատվածում և փորձել է ամրաշինական աշխատանքներ իրականացնել
20:13
30 Հուլիսի 2021
Հայաստանում հայհոյելը կամ ծանր վիրավորելը քրեորեն պատժելի կդառնա
Հայաստանում հայհոյելիս զգույշ եղեք․ կարող եք քրեորեն պատժվել կամ տուգանք վճարել
17:46
30 Հուլիսի 2021
Հայկական կողմի խոցած ԱԹՍ-ի նկարները և Ջալալ Հարությունյանի դեմ մահափորձի առեղծվածը․ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Հայկական կողմի խոցած ԱԹՍ-ի նկարները և Ջալալ Հարությունյանի դեմ մահափորձի առեղծվածը․ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
14:45
30 Հուլիսի 2021
Կսահմանվի տուգանք սահմանային շերտում տեսալուսանկարահանող ԱԹՍ–ների օգտագործման համար. ԱԺ–ն ընդունեց նախագիծը
Սահմանային շերտում տեսալուսանկարահանող ԱԹՍ–ների օգտագործման համար կսահմանվի տուգանք. ԱԺ–ն ընդունեց նախագիծը
13:18
30 Հուլիսի 2021
Ադրբեջանը կրակ է բացել Երասխի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Երասխի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ
12:38
30 Հուլիսի 2021
Հայաստանում նախատեսվում է ներդնել առողջության պարտադիր ապահովագրություն
Հայաստանում նախատեսվում է ներդնել առողջության պարտադիր ապահովագրություն.ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
12:14
30 Հուլիսի 2021
Տարածաշրջանում նախադեպը չունեցող միջոցառում. հայտնաբերվել է 45մլն դոլար արժողությամբ հերոինի խոշոր խմբաքանակ (ՎԻԴԵՈ)
Տարածաշրջանում նախադեպը չունեցող միջոցառում. հայտնաբերվել է 45մլն դոլար արժողությամբ հերոինի խոշոր խմբաքանակ.ՎԻԴԵՈ
11:02
30 Հուլիսի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 264 դեպք, 199 մարդ առողջացել է, 4 մարդ մահացել է`
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 264 դեպք, 199 մարդ առողջացել է, 4 մարդ մահացել է
10:57
30 Հուլիսի 2021
Հրապարակվել են Գեղարքունիքում խոցված ԱԹՍ–ի լուսանկարները (ՖՈՏՈ)
Հրապարակվել են Գեղարքունիքում խոցված ԱԹՍ–ի լուսանկարները.ՖՈՏՈ