Մարտական հենակետերից մեկում պահեստազորի 43-ամյա սերժանտ է մահացել

14.09.2021, 10:00
Մարտական հենակետերից մեկում պահեստազորի 43-ամյա սերժանտ է մահացել
Մարտական հենակետերից մեկում պահեստազորի 43-ամյա սերժանտ է մահացել
 ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Սեպտեմբերի 13-ին, ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում, նախնական տվյալներով` մարտական ծառայության կազմակերպման կանոնների խախտման հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել պահեստազորի սերժանտ, 1978թ. ծնված Մկրտիչ Սերյոժայի Հովակիմյանը, հաղորդում է ՀՀ ՊՆ-ն։

Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով կատարվում է քննություն:

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:-0-