Մահացել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանը
06.11.2023,
20:37
Նա հանկարծամահ է եղել

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Մահացել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանը։
Այս մասին Facebook-յան իր էջում գրել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Ցավակցում եմ մեր ընկեր ՔՊ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի անժամանակ մահվան կապակցությամբ: Երիտասարդ, մաքուր ու արժանապատիվ ընկեր, հանգչիր խաղաղությամբ»,- գրել է Սիմոնյանը:
Հայկական ԶԼՄ-նեի հաղորդմամբ, նա հանկարծամահ է եղել: Մաթեւոս Ասատրյանը 38 տարեկան էր: Նա ամուսնացած էր, ուներ երեք զավակ:
Մաթևոս Ասատրյանը ծնվել է 1985 թ. դեկտեմբերի 2-ին Արագածոտնի մարզի Քուչակ գյուղում: 2003-2005 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
2008թ. ավարտել է Երևանի Հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: 2012-14.01.2019 թթ. աշխատել է Քուչակի Միհրդատ Ասատրյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն:
2014 և 2017 թթ. վերապատրաստվել է Եվրոպայի «Լյուդ Կլուբ դե Նից», «Կավի Գալ» սպորտային ակումբներում և մի շարք այլ մարզադպրոցներում: 2018 թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 7 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:
2021 թվականի հունիսի 20-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ընտրվել է Հայաստանի Ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր:-0-