Մահացել է «ԱԼՄ հոլդինգի» հիմնադիր Տիգրան Կարապետյանը

21.10.2021, 20:33
Մահացել է «ԱԼՄ հոլդինգի» հիմնադիր Տիգրան Կարապետյանը
Մահացել է «ԱԼՄ հոլդինգի» հիմնադիր Տիգրան Կարապետյանը
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Քիչ առաջ հիվանդանոցում մահացել է «ԱԼՄ հոլդինգի» հիմնադիր և Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, հաղորդում է shamshyan.com–ը։

Նա 76 տարեկան էր։

Այսօր ավելի վաղ հայկական ԶԼՆ–ները հայտնում էին, որ Կարապետյանը ծայրահեղ ծանր վիճակում էր։ Միացված էր արհեստական շնչառության սարքին։

Կարապետյանը հաղթահարել էր կորոնավիրուսը, սակայն մեկ շաբաթ անց սկսել էր շատ վատ զգալ և տեղափոխվել էր հիվանդանոց։–0–