Մահացել է ԱԱԾ ՊՊԾ նախկին պետ Գրիգորի Հայրապետովը, հայտնի են մանրամասներ մահվան դեպքից

01.01.2022, 17:27
Մահացել է ԱԱԾ ՊՊԾ նախկին պետ Գրիգորի Հայրապետովը, հայտնի են մանրամասներ մահվան դեպքից
Մահացել է ԱԱԾ ՊՊԾ նախկին պետ Գրիգորի Հայրապետովը, հայտնի են մանրամասներ մահվան դեպքից
ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Մահացել է ԱԱԾ ՊՊԾ նախկին պետ Գրիգորի Հայրապետովը:

Այս մասին Facebook-յան իր էջում հայտնել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ ցավակցություն հայտնելով Հայրապետովի հարազատներին:

Ինչպես հաղորդում է armlur.am-ը, Հայրապետովն այսօր առավոտյան վատ է զգացել իրեն, շտապ օգնություն են կանչել, սակայն շտապ օգնության հեռանալուց հետո շատ չանցած Հայրապետովը մահացել է։

Ըստ նախանական վարկածի նա սրտի կաթված է ստացել։

Հիշեցնենք, որ Գրիգորի Հայրապետովը 1991-2018 թվականներին եղել է Հայաստանի ղեկավարների անվտանգության գլխավոր պատասխանատուն։

Նա ապահովել է Հայաստանի երեք նախագահների և ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը։
Հայրապետովը Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից ազատվել է 2019 թվականի հոկտեմբերին։-0-