420.79
4.21
388.47
+9
Եղանակը Երևանում
Հայ

ՄԻՊ–ը հայտնում է խախտումների մասին ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելու ժամանակ. ոստիկանության բաժին է տեղափոխվել 13 դեռահաս

11:09
29 Ապրիլի 2022
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հանդես է եկել հայտարարությամբ ակցիաների մասնակիցներին բերման ենթարկելիս ոստիկանների կողմից թույլ տված խախտումների կապակցությամբ։

Ինչպես նշվում է հայտարարության մեջ, հավաքներին երեխաների մասնակցությանը և նրանց իրավունքների իրացման ապահովման հետ կապված հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի հատուկ ուշադրության ներքո:

Իրականացվում է ինչպես աշխատակազմի մշտադիտարկման արդյունքների, այնպես էլ բողոքների ուսումնասիրություն` հիմք ընդունելով գործող իրավակարգավորումները, վերաբերելի միջազգային կանոններն ու պրակտիկան:

Այս նպատակով Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները, այդ թվում՝ հոգեբան-փորձագետը, այցեր են իրականացրել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարբեր ստորաբաժանումներ, որտեղ աշխատակազմի տեղեկություններով բերման ենթարկված անձանց մեջ եղել են նաև երեխաներ:

Այցերի ընթացքում առանձնազրույցներ են իրականացվել երեխաների, նրանց ծնողների, ինչպես նաև հավաքներին մասնակցած այլ անձանց հետ, ովքեր այցերի պահին գտնվել են ոստիկանության ստորաբաժանումների մոտակայքում:

«Առանձնազրույցների ընթացքում արձանագրվել է, որ ոստիկանության բաժիններ ներկայացված երեխաները հիմնականում եղել են 16-17, իսկ մեկը՝ 13 տարեկան: Ըստ երեխաների և այլ ականատեսների հայտնած տեղեկությունների՝ 13 տարեկան երեխան մեքենա է նստեցվել ոստիկանության 4 ծառայողների, իսկ մյուսները՝ 4-6 ծառայողների կողմից», – նշվում է հայտարարության մեջ:

Արձանագրվել է նաև, որ 13 տարեկան երեխային ոստիկանության մեքենա նստեցնելու պահին հավաքի մասնակիցներից ոմանք ոստիկանության ծառայողներին տեղեկացրել են երեխայի տարիքի մասին, սակայն այս հանգամանքը հաշվի չի առնվել վերջիններիս կողմից:

Առանձնազրույցների ընթացքում երեխաները հայտնել են, որ մինչև ոստիկանության բաժիններ հասնելը չի ներկայացվել և պարզաբանվել իրենց իրավունքները, այդ թվում՝ չեն տեղեկացրել, թե իրենց ոստիկանության, որ բաժին են տեղափոխում, ինչ հիմքով և նպատակով:

Որոշ երեխաներ նշել են, որ ոստիկանության ծառայողներն իրենց չեն պարզաբանել նաև վարչական և քրեական ձերբակալման հասկացությունների տարբերությունները, իսկ տրամադրվող տեղեկություններն ոչ միշտ են իրենց համար հասկանալի եղել:

Օրինակ՝ 13 տարեկան երեխայի ընկալմամբ ինքը ոստիկանների կողմից բերման է ենթարկվել հավաքին մասնակցելու համար:

Առանձնազրույցների ընթացքում արձանագրվել է նաև, որ ոստիկանության ծառայողները երեխաներին, որոշ դեպքերում ծառայողական ավտոմեքենաներ են նստեցրել անհամաչափ ուժի գործադրմամբ, իսկ որոշների պնդմամբ՝ նաև ֆիզիկական ցավ պատճառելով:

Այցի պահին առանձնազրույցներին մասնակցած երեխաները գտնվում էին կայուն հուզական վիճակում:

Այնուամենայնիվ, Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների կողմից արձանագրվել են դեպքեր, երբ ոստիկանության բաժիններում ոչ միշտ է հասանելի եղել երեխաների հուզական կայուն վիճակի ապահովման պայմաններ։

Մինչդեռ, պետության պոզիտիվ պարտավորությունները և միջազգային չափորոշիչները պահանջում են, որ իրավապահ մարմինների հետ շփվելիս երեխայի համար ապահովված լինի երեխայակենտրոն միջավայր՝ բացառելու ոստիկանական գործողության ցանկացած բացասական ազդեցությունը անչափահասի իրավունքների իրացման վրա։

Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների մշտադիտարկումները վկայում են նաև, որ անչափահասներին ոստիկանության բաժիններ տեղափոխելիս ոչ միշտ է կիրառվում տարբերակված, մասնավորապես, երեխայակենտրոն մոտեցում, ինչի հետևանքով արձանագրվում են երեխայի լավագույն շահի խախտման դեպքեր:

Այս կապակցությամբ Պաշտպանը հատուկ արձանագրում է, որ երեխային առնչվող բոլոր հարցերում սկզբունքային նշանակություն ունի նրա լավագույն շահի ընկալումը իրավապահ մարմինների կողմից՝ որպես բացարձակ արժեք:

Այցերի և մշտադիտարկման ընթացքում արձանագրված խնդիրների կապակցությամբ լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների պահանջով Պաշտպանը գրություններ կհասցեագրի իրավասու պետական մարմիններին:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:16
06 Ապրիլի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի հայկական դիրքերի ուղղությամբ, նկատվել է ադրբեջանական ԶՈՒ–ի ավտոտեխնիկայի ակտիվ տեղաշարժ
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի հայկական դիրքերի ուղղությամբ
16:07
05 Ապրիլի 2024
Հայաստանին ցիկլոն է մոտենում․ ջերմաստիճանը կնվազի 10–15 աստիճանով, սպասվում են անձրևներ․ Սուրենյան
Միջերկրական ծովից Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը
15:28
05 Ապրիլի 2024
ԵՄ–ն 270 մլն եվրո դրամաշնորհի կտրամադրի Հայաստանին․ Եվրահանձնաժողովի նախագահ
ԵՄ–ն 270 մլն եվրո դրամաշնորհի կտրամադրի Հայաստանին
15:22
05 Ապրիլի 2024
Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել
Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել
14:48
05 Ապրիլի 2024
Երևանում կկառուցվի 2 նոր շրջանցիկ ճանապարհ (ՎԻԴԵՈ)
Ճանապարհի գլխավոր կառույցը լինելու է 350 մետր երկարությամբ երկաթյա կամուրջը․ ՎԻԴԵՈ
14:39
05 Ապրիլի 2024
ԱՄՆ ՄԶԳ–ն պատրաստ է աջակցել ՀՀ կառավարության ծրագրերին` ի նպաստ ժողովրդավարության ամրապնդման և զարգացման․ Փաուերը՝ Փաշինյանին
Բրյուսելում Փաշինյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հետ
16:07
04 Ապրիլի 2024
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 6–9 աստիճանով, սպասվում են տեղումներ
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 6–9 աստիճանով
15:37
04 Ապրիլի 2024
Լեմկինի ինստիտուտն ահազանգում է․ Բաքուն «կարմիր դրոշով» նախազգուշացում է ստացել Հայաստանի ինքնիշխանությանը սպառնալու պատճառով
Լեմկինի ինստիտուտն ահազանգում է․ Բաքուն «կարմիր դրոշով» նախազգուշացում է ստացել Հայաստանի ինքնիշխանությանը սպառնալու պատճառով
14:52
04 Ապրիլի 2024
Սաթի Սպիվակովան՝ «Ժպիտների քաղաք» հիմնադրամի բարի կամքի դեսպան (ՖՈՏՈ)
Մարդասիրական այս առաքելության հիմնական նպատակն իրականացավ՝ բուժման մեջ գտնվող երեխաներին իսկական տոն պարգևելով․ ՖՈՏՈ
21:15
03 Ապրիլի 2024
ՀՀ–ում առաջին անգամ անվճար կտրամադրվի էքստրեմալ ցածր քաշով անհաս նորածինների պարենտերալ սնուցման համար անհրաժեշտ դեղը
Մինչ օրս այն չի տրամադրվել, և բուժումն իրականացվել է նորածինների ծնողների սեփական միջոցների հաշվին
20:28
03 Ապրիլի 2024
ԿԽՄԿ–ի միջոցով ԼՂ-ից տեղափոխված Սարգիս Գալստյանը կալանավորվել է լրտեսության մեղադրանքով
ԿԽՄԿ–ի միջոցով ԼՂ-ից տեղափոխված Սարգիս Գալստյանը կալանավորվել է լրտեսության մեղադրանքով
15:57
03 Ապրիլի 2024
ԿԽՄԿ ուղեկցությամբ ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել երկու անձ
Կարմիր խաչի օգնությամբ հոկտեմբերից Հայաստան է տեղափոխվել ավելի քան 50 անձ