Լոռու մարզպետն ու Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի ղեկավարն ազատվել են զբաղեցրած պաշտոններից
04.01.2024,
19:37
Լոռու մարզպետն ու Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի ղեկավարն ազատվել են զբաղեցրած պաշտոններից

ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը և Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Գուլարյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից, նշվում է կառավարության պաշտոնական կայքում։
Այս որոշումը ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նախօրեին վարչապետն այցելել էր Լոռու մարզ և ծանոթացել կառավարության կողմից ֆինանսավորվող համայնքներում իրականացվող ծրագրերի ընթացքին։
Փաշինյանը բազմաթիվ խնդիրներ էր արձանագրել և նշել որ նման բան չի հանդուրժի։–0–