624.18
7.16
514.87
+27
Եղանակը Երևանում
Հայ

Կրակում են և′ գիշերը, և′ ցերեկը. ադրբեջանցի զինվորականները շարունակում են կրակոցներ արձակել Սյունիքի գյուղերի մոտ (ՖՈՏՈ)

23:20
20 Ապրիլի 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ Սյունիքի մարզի գյուղերի հարևանությամբ ադրբեջանական զինվորականները շարունակում են կրակոցներ արձակել (Ագարակ, Եղվարդ և այլ գյուղեր), ահազանգում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Այս մասին երեկ և այսօր Սյունիքի մարզի համայնքներ այցերի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին տեղեկացրին խաղաղ բնակիչները, ինչպես նաև համայնքային մարմինները:

Ըստ բնակիչների՝ կրակոցներն արձակվում են օրվա ինչպես ցերեկային, այնպես էլ գիշեր ժամանակ, պարզ լսվում են գյուղերում, նպատակ ունեն ահաբեկել խաղաղ բնակիչներին և առաջին հերթին երեխաներին ու կանանց:

Загружается новость ... "Лево"

Կրակոցներից բացի, ՀՀ Սյունիքի մարզի Կապանից Ճակատեն ու մյուս գյուղեր, Գորիսից Շուռնուխ ու Որոտան և այլ համայնքներ միավորող ճանապարհներին ադրբեջանական զինվորականների ներկայությունը լրջորեն խաթարել է խաղաղ բնակիչների, ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժը:

Այս ամենի պատճառով գյուղացիներն անգամ կենսական կարիքների համար (օրինակ՝ աշխատանքի կամ բժշկական հաստատություն մեկնելը կամ վերադարձը) ստիպված են ձեռնպահ մնալ երեկոյան ժամերին այդ ճանապարհով երթևեկելուց՝ իրենց ու ընտանիքների անվտանգության նկատառումներից ելնելով:

«Ադրբեջանական զինվորականների ներկայությունը սպառնում է գյուղերի բնակիչների ֆիզիկական անվտանգությանը», – ընդգծում է Թաթոյանը:

Ֆիզիկական սնձեռնմխելիությունից բացի, դա ոտնահարում է հոգեկան անձեռնմխելիությունը: Այդ ճանապարհին արհեստական հիմքերով տեղադրված են ադրբեջանական ցուցանակներ ու դրոշներ, որն էլ պատրվակ է ծառայում ադրբեջանական զինվորականների տեղակայման համար` դրանց իբր պահպանության համար:

Թաթոյանը նաև հայտնում է, որ Գյուղերի (Դավիթ Բեկ, Կաղնուտ, Որոտան, Խնածախ, Շիկահող, Ճակատեն և այլն) բնակիչները այս անգամ ևս նշեցին, որ գյուղերի հարևանությամբ նրանց ներկայության պատճառով անհնարին է դարձել խոտհարքներից, արոտավայրերից ու մասնավոր հողատարածքներից օգտվելը (որպես եկամտի աղբյուր), այդ թվում` կադաստրային օրինական փաստաթղթերի առկայության պայմաններում:

Օրինակ` Սրաշեն գյուղում բնակիչները Մարդու իրավունքների պաշտպանին տեղեկացրել են, որ կրակոցներ են արձակվել անգամ տեսնելով անզեն աչքով գյուղացուն հողամասում աշխատելիս:

«Ակնհայտ է, որ Սյունիքի մարզում խաղաղ բնակիչների իրավունքների պաշտպանությունը պահանջում է անվտանգության գոտու հրատապ ստեղծում: Ադրբեջանական զինվորականների տեղակայումները ՀՀ Սյունիքի մարզի գյուղերի հարևանությամբ ու ճանապարհներին, այդ թվում՝ դրոշներն ու ցուցանակները զուրկ են իրավական որևէ հիմքից, նրանք պետք է հեռացվեն այդ վայրերից», – նշում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը:–0–


Partners News
Թեմատիկ նյութեր
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:43
16 Հունիսի 2021
Սերժ Սարգսյանը հրապարակել է գաղտնի տվյալներ Արցախի պատերազմի ժամանակ անհետ կորածների մասին (ՎԻԴԵՈ, ՓԱՍՏԱԹՈւՂԹ)
Սերժ Սարգսյանը հրապարակել է գաղտնի տվյալներ Արցախի պատերազմի ժամանակ անհետ կորածների մասին և հերքել է Փաշինյանի հայտարարությունը.ՎԻԴԵՈ, ՓԱՍՏԱԹՈւՂԹ
14:31
16 Հունիսի 2021
Երևանում, հնարավոր է, սահմանվի 15–ամյա ջերմաստիճանային ռեկորդ, սպավում է մինչև +39
Երևանում, հնարավոր է, սահմանվի 15–ամյա ջերմաստիճանային ռեկորդ, սպավում է մինչև +39
14:06
16 Հունիսի 2021
Կլինե՞ն բախումներ հունիսի 21-ին, ի՞նչ կոշտ հրաման է տվել Փաշինյանն ու ինչու՞ է վախեցած իշխանությունը.ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Կլինե՞ն բախումներ հունիսի 21-ին, ի՞նչ կոշտ հրաման է տվել Փաշինյանն ու ինչու՞ է վախեցած իշխանությունը.ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
13:21
16 Հունիսի 2021
Անթույլատրելի է. Թաթոյանն անդրադարձել է Փաշինյանի կողմից երկաթե մուրճով թափահարելուն
Անթույլատրելի է. Թաթոյանն անդրադարձել է Փաշինյանի կողմից երկաթե մուրճով թափահարելուն
12:29
16 Հունիսի 2021
Քարոզարշավը` հայտարարություններով. ո՞վ ի՞նչ է ասել. ՑԻՏԱՏՆԵՐ
Քարոզարշավը` հայտարարություններով. ո՞վ ի՞նչ է ասել. ընտրել ենք ամենավառ ցիտատները
11:03
16 Հունիսի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 99 նոր դեպք, 78 մարդ առողջացել է, 1 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 99 նոր դեպք, 78 մարդ առողջացել է, 1 մարդ մահացել է
10:51
16 Հունիսի 2021
Հայաստանում Azerbaijan գրառմամբ Heiniken ապրանքանիշի գարեջուր է հայտնվել. կարգավորիչը պարզաբանում է (ՖՈՏՈ)
Ինչու՞ է Հայաստանում Azerbaijan գրառմամբ Heiniken ապրանքանիշի գարեջուր հայտնվել. կարգավորիչը պարզաբանում է.ՖՈՏՈ
00:41
16 Հունիսի 2021
Էրդողան-Ալիև պայթյունավտանգ հանդիպումը, Սյունիքի կրկեսն ու փոշմանած Դիանա Գասպարյանը.ՕՐՎԱ ԱՄՓՈՓՈւՄ (ՎԻԴԵՈ)
Էրդողան-Ալիև պայթյունավտանգ հանդիպումը, Սյունիքի կրկեսն ու փոշմանած Դիանա Գասպարյանը.ՕՐՎԱ ԱՄՓՈՓՈւՄ.ՎԻԴԵՈ
20:37
15 Հունիսի 2021
«Շոփ ամառ». Visa Gold 50,000 ՀՀ դրամ գումարով և Visa Platinum 500,000 ՀՀ դրամ գումարով վճարային քարտեր ստանալու հնարավորություն Ամերիաբանկից
Արտերկրի օնլայն խանութներից գնումներ կատարող հաճախորդների համար Ամերիաբանկը մեկնարկում է անչափ ամառային  «Շոփ ամառ» գովազդային վիճակախաղը
19:40
15 Հունիսի 2021
ARARAT «Անի» կոնյակը նվաճել է ոսկի Bartender Spirits Awards մրցույթում
Սան Ֆրանցիսկոյում կայացած Bartender Spirits Awards մրցույթին ARARAT «Անի» 7 տարվա հնացման կոնյակը արժանացել է բարձր գնահատականի բարմենների միջազգային հանձնաժողովի կողմից, որի արդյունքում նվաճել ոսկե մեդալ
19:17
15 Հունիսի 2021
Վիճաբանություն ՔՊ-ում, անհնազանդ երևանցիներն ու անկառավարելի ԱԺ.ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Վիճաբանություն ՔՊ-ում, անհնազանդ երևանցիներն ու անկառավարելի ԱԺ.ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
14:49
15 Հունիսի 2021
ԿԳՄՆ–ն հրապարակել է առաջին դասարանցիների համար պահանջվող փաստաթղթերի ցանկը
ԿԳՄՆ–ն հրապարակել է առաջին դասարանցիների համար պահանջվող փաստաթղթերի ցանկը