Կինը տանը քնած է եղել. նոր մանրամասներ Երևանում գրանցված ողբերգական դեպքից

05.05.2020, 20:06
Կինը տանը քնած է եղել. նոր մանրամասներ Երևանում գրանցված ողբերգական դեպքից
Կինը տանը քնած է եղել. նոր մանրամասներ Երևանում գրանցված ողբերգական դեպքից

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Հայտնի են դարձել որոշ մանրամասներ այսօր առավոտյան Երևանում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան հայտնի է դարձել, որ Երևանի ՀԱԹ Բ2 թաղամասի թիվ 91 շենքի բնակարաններից մեկի բնակիչը 9-րդ հարկից ցած է նետել երեխային, այնուհետև ինքը ցած նետվել մյուս երեխայի հետ։

Դեպքի մասին խոսել է շենքի լիազոր Վահրամ Այվազյանը։

Загружается новость ... "Лево"

«1984թ.–ից այդ մարդիկ այս շենքում են բնակվում, նորմալ ընտանիք է, ծնողները նորմալ, 2 եղբայրը նորմալ, տղամարդն էլ ամուսնացել է նորմալ կնոջ հետ, ունեցել են 2 բալիկ, շատ լավ երեխաներ», – ասել է Այվազյանը, հաղորդում է news.am–ը։

Նրա խոսքով, տղամարդը ժամանակին ռուսական բանակում էր ծառայում, այնտեղից անցել է թոշակի, Ռուսաստանից եկել Հայաստան, ընտանիքի հետ այստեղ էր ապրում։

«Երեկ երեխաների ու կնոջ հետ այգուց իջնում էր, բարևել է։ Ինքը որպես անձնավորություն շատ հանգիստ, նորմալ տղա է եղել, երեխաների դաստիարակությամբ է զբաղվել, ոչ մի արտառող բան չեմ նկատել։ Լսել եմ, որ մի քանի ամիս աշխատել է քաղաքապետարանի թանգարանում, էս վերջին 3–4 ամիսը չէր աշխատում, ֆինանսապես նորմալ էր, ստանում էր ռուսական թոշակ, բողոքներ չի եղել ֆինանսական խնդիրների պատճառով», – նշել է շենքի լիազորը։

Անդրադառնալով այն տեղեկություններին, որ տղամարդն ու կինն ամուսնալուծված են եղել`  Այվազյանը նշել է, որ այդպիսի բան չի եղել։

«Դե հիմա ընտանիք է, կարող է ինչ–որ վեճեր եղել են, բայց ամուսնալուծություն ոնց կարող է լինել, եթե իրար հետ ապրում են մի տան մեջ։ Դեպքի ժամանակ կինը քնած է եղել, առավոտյան 7 անց կես էնքան ենք դուռը թակել ոստիկանների հետ մինչև կինը քնից արթնացել է, դուռը բացել է։ Մեր հավատը մինչև հիմա չի գալիս», – նշել է Այվազյանը։–0–