Կինոթատրոնները բացվում են, բայց սահմանափակումները մնում են. հակիրճ` կարանտինի կանոնների մասին
11.09.2020,
21:06
Կինոթատրոնները բացվում են, բայց սահմանափակումները մնում են. հակիրճ` կարանտինի կանոնների մասին

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ փոխվարչապետի օգնական Վիկտորիա Այդինյանը պարզաբանել է, թե ինչ սահմանափակումներ են շարունակելու գործել Հայաստանում կարանտինի ընթացքում։
Կառավարության այսօրվա որոշման համաձայն, հանրապետության ողջ տարածքում մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը սահմանվել է կարանտին, որը կփոխարինի մարտի 16–ից մինչև սեպտեմբերի 11–ը սահմանված արտակարգ դրությանը։
Այդինյանն իր Facebook–յան էջում, մասնավորապես, պարզաբանել է, որ արտակարգ դրությանը փոխարինում է կարանտինի ռեժիմը, որի պայմաններում շարունակում են գործել գրեթե նույն կանոններն ու սահմանափակումները՝
«Սա չի նշանակում, թե նվազել է վարակվելու վտանգը կամ վարակի վտանգավորությունը։ Շարունակեք լինել զգոն ու պատասխանատու՝ պահպանելով սահմանված կանոնները՝ հանուն բոլորիս առողջության», – նշել է Այդինյանը։
Նա նաև իր հրապարակման մեկնաբանության մեջ հայտնել է, որ կինոթատրոնները բացվում են` նախարարի կողմից սահմանված կանոնների պահպանմամբ։
Կարանտին արտակարգ դրության փոխարեն
Կորոնավիրուսի համավարակի պատճառով Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը գործել է մարտի 16–ից մինչև սեպտեմբերի 11–ը ներառյալ։ Համապատասխան օրենքների փաթեթում ԱԺ–ի կողմից կատարված լրացումներից հետո ՀՀ կառավարությունը Հայաստանի ամբողջ տարածքում հայտարարել է կարանտին մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը։
Կարանտինը մասնավորապես նախատեսում է երկիր մուտքի և ելքի հատուկ ռեժիմ, ինքնամեկուսացման կանոններ, ինչպես նաև մի շարք սահմանափակումներ, այդ թվում` հանրային միջոցառումների, ուսումնական գործընթացի և տնտեսական գործունեության մասով։ Հայաստանի ողջ տարածքում պետք է կիրառվեն անհատական պաշտպանության միջոցներ, բնակության վայրից դուրս գտնվելիս և տեղաշարժվելիս անհրաժեշտ է ունենալ անձը հաստատող փաստաթուղթ։
Սեպտեմբերի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 45503 դեպք, որոնցից 41434-ն` առողջացած, 909-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2880 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 231259 թեստավորում:–0–
Загружается новость ... "Лево"

- Դիմակներ, անձը հաստատող փաստաթուղթ
- Սոցիալական հեռավորություն
- Կազմակերպություններում գործող կանոններ՝ ջերմաչափում, ախտահանում և այլն
- Հանրային միջոցառումները՝ առավելագույնը 60 հոգու մասնակցությամբ
- ՀՀ մուտք գործելիս 14-օրյա ինքնամեկուսացում կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան