413.78
4.82
386.17
+23
Եղանակը Երևանում
Հայ

Խաչատուրյանը վստահեցնում է, որ լինելու է ՀՀ բոլոր քաղաքացիների նախագահը. ԱԺ–ն այսօր նախագահ է ընտրում

12:23
02 Մարտի 2022
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը վստահեցնում է, որ ընտրվելու դեպքում լինելու է Հայաստանի բոլոր քաղաքացիների նախագահը: Նա այս մասին ասաց ԱԺ-ում իր թեկնածության հարցի քննարկմանը՝ անդրադառնալով ՔՊ-ից Արսեն Թորոսյանի հարցին:

Թորոսյանը հարցրեց Խաչատուրյանին. «Դուք ի վերջո պատրաստվում եք լինել միայն մե՞ր նախագահը, թե՞ ՀՀ բոլոր քաղաքացիների»։ Նա նաև նշեց, որ կարծես թե, հետևյալ կեղծ օրակարգն է գեներացվել։

Խաչատուրյանն արձագանքեց. «Ես համոզված եմ, որ դուք չեք ուզում, որ ես լինեմ միայն ձեր նախագահը: Դուք էլ համոզված եղեք, որ ես չեմ ուզում լինել միայն ձեր նախագահը: Ես Սահմանադրությամբ պարտավոր եմ լինել ՀՀ բոլոր քաղաքացիների նախագահը: ՀՀ նախագահը նաև համազգային խնդիրների լուծման ինստիտուտ է, և ես պատրաստվում եմ այդպես էլ լինել, այդ դերում հանդես գալ: Ինձ համար այդ դերում հանդես գալու որևէ խոչընդոտ չկա: Ավելին ասեմ՝ միգուցե, նաև իմ թեկնածությունը դուք ընտրել եք՝ հաշվի առնելով այդ հանգամանքը, ես այդպես եմ ենթադրում: Համենայնդեպս, իմ մեջ տեսել եք այն մարդուն, որը կարող է այդ դերը կատարել: Եվ այսօրվա մեր մասնատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում գտնվող հասարակության համար շատ կարևոր է, որ հենց նախագահի ինստիտուտը, որը համախմբող է, աշխատի»:

Նա նշեց, որ երբ այդ ինստիտուտն աշխատի, կպարզվի, թե ինչ մեծ անելիքներ ունի: Սակայն Խաչատուրյանը շեշտեց՝ այդ ինստիտուտը միայնակ չի կարող լուծել այդ խնդիրները, եթե չկա ԱԺ-ի, կառավարության, հասարակության, քաղաքական ուժերի, ՀԿ-ների հետ համագործակցություն:

«Այստեղ իմ ու քո լինել չի կարող: Ես այդպես եմ ընկալում և այդ ընկալմամբ եմ նաև այստեղ ձեր առջև հանդես գալիս: Իմ կողմից դրանք խոսքեր չեն: Ուղղակի ես հավատում եմ և գիտեմ, որ միայն այդ ճանապարհով մենք կարող ենք աշխատել»,-ասաց Խաչատուրյանը:

Թորոսյանն էլ վստահություն հայտնեց, որ Խաչատուրյանն իրապես լինելու է ՀՀ բոլոր քաղաքացիների նախագահը, որի համար էլ առաջադրել են հենց նրա թեկնածությունը:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:04
30 Մայիսի 2023
Հայաստանն ու Արցախը հերքում են Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
Հայաստանն ու Արցախը հերքում են Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
10:29
30 Մայիսի 2023
Այսօր առավոտյան 10-ից 36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր առավոտյան 10-ից 36-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
21:29
29 Մայիսի 2023
Ուշադրություն. երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնական փողոցներից մեկում (ՍԽԵՄԱ)
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնական փողոցներից մեկում. ՍԽԵՄԱ
21:15
29 Մայիսի 2023
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Միլանի ակադեմիայի Մանկապատանեկան ճամբարը (ՖՈՏՈ)
Առաջին անգամ Հայաստանում մեկնարկել է Միլանի ակադեմիայի ֆուտբոլային Մանկապատանեկան ճամբարը, որը հնարավորություն կտա Հայաստանի մարզերի 160 պատանիների մարզվել աշխարհի լավագույն մարզիչների մոտ. ՖՈՏՈ
14:56
29 Մայիսի 2023
Հայաստանը Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողի առևանգման դեպքով դիմել է ՄԻԵԴ
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողների ապօրինի առևանգման դեպքով մայիսի 28-ին դիմել է ՄԻԵԴ
14:47
29 Մայիսի 2023
Երևանում հունիսի 1–ից մի շարք երթուղիներ կմիավորվեն. հրապարակվել է արդիականացված երթուղիների ցանկը
Երևանում հունիսի 1–ից մի շարք երթուղիներ կմիավորվեն. հրապարակվել է արդիականացված երթուղիների ցանկը
12:48
29 Մայիսի 2023
Փաշինյանն արձագանքել է Ալիևի վերջին ռազմատենչ հայտարարություններին (ՎԻԴԵՈ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Ալիևի վերջին ռազմատենչ հայտարարություններին. ՎԻԴԵՈ
11:26
29 Մայիսի 2023
Գառնիի մոտ ավտովթարի հետևանքով տուժած 4 երեխաների վիճակը ծայրահեղ ծանր է
Երեքի երեխաների վիճակը ծայրահեղ ծանր է, մեկի վիճակը՝ ծայրահեղ տերմինալ
10:16
29 Մայիսի 2023
Այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
00:52
28 Մայիսի 2023
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն արձագանքել է համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութին
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն արձագանքել է համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութին
11:59
27 Մայիսի 2023
Տարվում է լայնածավալ աշխատանք Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ. ՊՆ
ՊՆ-ից հայտնում են, որ տարվում է լայնածավալ աշխատանք Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ
10:58
27 Մայիսի 2023
Սնունդ մատակարարող երկու զինծառայողների հետ կապն ընդհատվել է, նրանց որոնում են.ՊՆ
Սնունդ մատակարարող երկու զինծառայողների հետ կապն ընդհատվել է, նրանց որոնում են