Կարեն Բեքարյանն ու Արա Սաղաթելյանը ձերբակալվել են
20.02.2021,
00:19
Կարեն Բեքարյանն ու Արա Սաղաթելյանը ձերբակալվել են

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը տեղեկացրեց լրագրողներին, որ քաղաքական վերլուծաբան, «Քառյակ մեդիա» մեդիոհոլդինգի համահիմնադիր Կարեն Բեքարյանն ու ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը ձերբակալվել են։
Մելիքյանը հայտնեց, որ այս տեղեկատվությունն իրեն է փոխանցել Սաղաթելյանի փաստաբան Աշոտ Ենոքյանը։
«Ենոքյանը խնդրեց փոխանցել, որ չի կարող դուրս գալ լրագրողների մոտ, քանի որ այս պահին ընթանում են քննչական գործողություններ, Սաղաթելյանն ու Բեքարյանը ձերբակալվել են», – նշեց Մելիքյանն` ավելացնելով, որ ԱԱԾ–ն ձերբակալել է նաև քաղաքացի Մհեր Ավագյանին։
Մելիքյանի խոսքով, Բեքարյանն ու Սաղաթելյանը ձերբակալվել են երեք հոդվածներով` ազգային, ռասայական թշնամանք տարածելու հրապարակային կոչեր, հոդված 2-րդ՝ թշնամանք հարուցելը ինչ-որ շերտերի նկատմամբ և երրորդ՝ ռազմական դրության ժամանակ տեղեկատվության տարածման կանոնների խախտում։

«Փաստաբանները հայտաարել են, որ պատրաստվում են քննչական գործողություններն ավարտվելուց հետո ձերբակալությունների իրավաչափությունները բողոքարկել դատարան», – ասաց Մելիքյանն` առաջարկելով այս պահին դադարեցնել ակցիան ԱԱԾ շենքի մոտ։–0–