Կան պատերազմների հետևանքով չնույնականացված մասունքներ, որոնց ԴՆԹ–ն փորձաքննության ենթակա չէ․ Ավանեսյան

13.12.2024, 17:12
Պատերազմների հետևանքով չնույնականացված աճյունների նույնականացման գործընթացը հիմնականում ավարտված է, ասել է Ավանեսյանը
Կան պատերազմների հետևանքով չնույնականացված մասունքներ, որոնց ԴՆԹ–ն փորձաքննության ենթակա չէ․ Ավանեսյան

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Պատերազմների հետևանքով չնույնականացված աճյունների նույնականացման գործընթացը հիմնականում ավարտված է։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել ՝ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին։

«Նիդեռլանդների հետ մեր համագործակցության բոլոր փուլերը ավարտել ենք։ Մասունքների վերջին փորձաքննություններն ավարտվել են և ամփոփվել։ Եթե խոսքը չի վերաբերում կոնկրետ դեպքի քրեական գործի շրջանակներում հավելյալ փորձաքննության անհրաժեշտությանը, ապա այս գործընթացը կարելի է համարել ավարտված։ Այո, կան մասունքներ, որոնք ԴՆԹ փորձաքննության ենթակա չեն։ Կան նույնականացված, բայց այս պահին չհուղարկավորված մասունքներ, և այս մասով աշխատանքները ծնողների, քննչական մարմինների, Պաշտպանության նախարարության հետ շարունակվում են»,- ասել է Ավանեսյանը։