ԿԸՀ–ն ներկայացրել է 682 ընտրատեղամասերից ստացված տվյալները

21.06.2021, 02:37
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է 682 ընտրատեղամասերից ստացված տվյալները
ԿԸՀ–ն ներկայացրել է 682 ընտրատեղամասերից ստացված տվյալները

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է 682 ընտրատեղամասերից ստացված տվյալները։

Ամփոփվել են 277 981 ընտրողների ձայները։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններում առաջատար հնգյակը մնում է անփոփոխ, բայց տոկոսային հարաբերակցությունը մի փոքր փոխվել է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն` 58,49%, «Հայաստան» դաշինք` 18,63%, «Պատիվ ունեմ» դաշինք` 5,36%, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն` 4,9%, «Հանրապետություն» կուսակցություն` 2,63%։

Ընտրությունների մասին

Հայաստանում հունիսի 20–ին անցկացվեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ 38 ընտրական տեղամասերում գործում էին 2008 ընտրատարածքներ, քվեարկությունը մեկնարկել է տեղական ժամանակով 08։00–ին և ավարտվել է 20։00–ին։

ԿԸՀ–ի տվյալներով, Հայաստանի ընտրողների ռեգիստրում ներառված է 2մլն 593 հազար 572 ընտրող։

Ընտրություններին մասնակցում է 4 դաշինք և 21 կուսակցություն։ Դրանք են «Արդար Հայաստանը», Հայ ազգային կոնգրեսը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Զարթոնք» ազգային–քրիստոնեական կուսակցությունը, «Ազատություն» կուսակցությունը, «Պատիվ ունեմ» դաշինքը, «Միասնական Հայրենիքը», «Համահայկական ազգային պետականություն» կուսակցությունը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցությունը, «Հայոց հայրենիք» կուսակցությունը, «Ազատ Հայրենիք» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցությունը, «Քաղաքացու որոշում» սոցիալ–դեմոկրատական կուսակցությունը, «Շիրինյան–Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքը», «Ազգային օրակարգ» կուսակցությունը, «Վերելք» կուսակցությունը, «Ազատական» կուսակցությունը, Հայաստանի եվրոպական կուսակցությունը, «Ազգային–ժողովրդավարական բևեռ» կուսակցությունը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը։–0–