431.27
5.71
396.02
0
Եղանակը Երևանում
Հայ

Ջերմուկում իրավիճակն անհանգստացնող է, հյուրանոցները, սակայն, սկսել են աշխատել․ Քերոբյան

15:51
19 Հոկտեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված լայնածավալ հարձակումից հետո այցելել է Ջերմուկ առողջարանային քաղաք՝ ծանոթանալու այնտեղ տիրող իրավիճակին։

«Անհանգստացնող է վիճակը, այնուամենայնիվ պետք է ասել, որ Ջերմուկի հյուրանոցները սկսել են աշխատել։ Սեպտեմբերի 13-ի գիշերը, ըստ քաղաքապետ Վահագն Արսենյանի, ոչ մի ազատ տեղ չի եղել, բայց պարզ է, որ հիմա այդպիսին չէ իրավիճակը։  Այնուամենայնիվ, տեսնում ենք, որ ակտիվանում է կյանքը՝ ինչպես այնտեղ, այնպես էլ մյուս վայրերում։ Ջերմուկի ճոպանուղին չի գործում, որովհետև այնտեղ կա պահեստամասեր ներմուծելու և վերանորոգելու խնդիր։ Մինչև սեպտեմբերի 13-ը Ջերմուկի հյուրանոցներում ազատ տեղ չկար, հիմա հնարավոր է հյուրանոցների 10-15 տոկոսը զբոսաշրջիկներով բնակեցված լինի»,- լրագրողների հետ զրույցում ասել է Քերոբյանը, հաղորդում է «Արմենպրեսը»։

Ինչ վերաբերվում է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Հայաստանի կրած տնտեսական վնասներին, ապա, ըստ Քերոբյանի, Ադրբեջանի կողմից հրետակոծված բնակավայրերը Հայաստանի տնտեսության մեջ մեծ մասնակցություն չունեն, սակայն ընդհանուր բիզնես միջավայրի վրա այդ ամենն ազդեցություն ունեցել է՝ բազմաթիվ միջոցառումներ են չեղարկվել, որոշ ներդրողներ սկսել են հետաձգել իրենց ծրագրերը։ Սակայն Քերոբյանը կոչ արեց բոլոր ներդրողներին չդադարեցնել և չհետաձգել իրենց պլանները։

Նախարարը նաև հիշեցրել է, որ Կառավարությունը գումար է հատկացրել մարզպետարաններին, որպեսզի արագ վերականգնվեն բնակավայրերը։

«Այսօր մարզպետարանները զբաղվում են միջավայրերը ակտիվացնելու գործով։ Մենք էլ պլանավորում ենք ծրագրեր զբոսաշրջային միջավայրը ակտիվացնելու համար,- ասել է Քերոբյանը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:05
27 Հունվարի 2023
Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ զոհված հայ զինծառայողի մարմինը
Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ զոհված հայ զինծառայողի մարմինը
17:37
27 Հունվարի 2023
Ամերիաբանկը հիփոթեքային շուկայի բացարձակ առաջատարն է 5-րդ տարին անընդմեջ (ՎԻԴԵՈ)
Հինգերորդ տարին անընդմեջ Ամերիաբանկը պահպանում է հիփոթեքային շուկայի բացարձակ առաջատարի դիրքերը. ՎԻԴԵՈ
14:03
27 Հունվարի 2023
Աթենք Երևան չվերթով փորձել են ներմուծել չհայտարարագրված 10 բնական մորթե մուշտակ (ՎԻԴԵՈ)
Փորձել են Հայաստան ներմուծել չհայտարարագրված 10 բնական մորթե մուշտակ. ՎԻԴԵՈ
11:38
27 Հունվարի 2023
Հայաստանում մեծ գումար աշխատելու խոստումով ավազակային սխեմա են բացահայտել (ՎԻԴԵՈ)
Հայաստանում մեծ գումար աշխատելու խոստումով ավազակային սխեմա են բացահայտել. ՎԻԴԵՈ
10:40
27 Հունվարի 2023
Միքայել և Կարեն Վարդանյանները բանակի օրվա առթիվ 330 մլն դրամ են տրամադրել 44-օրյա պատերազմում զոհվածների անչափահաս երեխա ունեցող 1098 ընտանիքի (ՎԻԴԵՈ)
Բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյանները հերթական բարեգործական ծրագիրն են իրականացրել. ՎԻԴԵՈ
09:59
27 Հունվարի 2023
15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով կա կալանավորված
15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով կա կալանավորված
15:49
26 Հունվարի 2023
Wizz Air–ը դեպի Երևան մի քանի նոր չվերթեր է գործարկում
Wizz Air–ը դեպի Երևան մի քանի նոր  չվերթեր է գործարկում
15:35
26 Հունվարի 2023
«Մալաթիա» տոնավաճառը ժամանակավորապես կփակվի
«Մալաթիա» տոնավաճառը ժամանակավորապես չի գործելու
15:02
26 Հունվարի 2023
Հայաստանում նոր ճանապարհայւին նշաններ կհայտնվեն
Հայաստանում նոր ճանապարհայւին նշաններ կհայտնվեն
12:31
26 Հունվարի 2023
Շիրակը նոր մարզպետ ունի
Շիրակում նոր մարզպետ է նշանակվել
12:27
26 Հունվարի 2023
Զինվորական կացարանում հրդեհի գործով ձերբակալվել է թիկունքի պետի տեղակալը
15 զինծառայողի մահվան գործով ձերբակալվել է թիկունքի պետի տեղակալը
11:57
26 Հունվարի 2023
ՀՀ քաղաքացիների համար Արաբական Միացյալ Էմիրություններ մեկնելիս մուտքի վիզա չի պահանջվի
ՀՀ քաղաքացիների համար Արաբական Միացյալ Էմիրություններ մեկնելիս մուտքի վիզա չի պահանջվի