Ջերմաստիճանը 10 աստիճանով կտրուկ կնվազի, մարզերում կգրանցվի 0 աստիճան

24.09.2021, 10:53
Ջերմաստիճանը 10 աստիճանով կտրուկ կնվազի, մարզերում կգրանցվի 0 աստիճան
Ջերմաստիճանը 10 աստիճանով կտրուկ կնվազի, մարզերում կգրանցվի 0 աստիճան

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայպետհիդրոմետը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։

Այսպես, սեպտեմբերի 23-ի ցերեկը, 24-ի գիշերը՝ առանձին շրջաններում, 24-ի ցերեկը, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, 24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ:

Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 24-ի կեսօրից հետո, 25-ի գիշերը աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով:

Մարզերից մի քանիսում, մասնավորապես` Շիրակում, Գեղարքունիքում, Վայոց Ձորում Կոտայքում, սեպտեմբերի 26–ի գիշերը ջերմաստիճանը կտրուկ կնվազի` հասնելով 0 աստիճանի։

Մայրաքաղաք Երևանում սեպտեմբերի 23-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում, 24-ին՝ կեսօրից հետո, 25-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ:

Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:–0–