Ջերմաստիճանի կտրուկ նվազում է կանխատեսվում, սպասվում են ցրտահարություններ

20.10.2021, 14:19
Ջերմաստիճանի կտրուկ նվազում է կանխատեսվում, սպասվում են ցրտահարություններ
Ջերմաստիճանի կտրուկ նվազում է կանխատեսվում, սպասվում են ցրտահարություններ

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը և 22-ի լույս 23-ի գիշերն Արարատյան դաշտում` հատկապես Արմավիրում, օդում կանխատեսվում է մինչև -1, հողի մակերևույթին` -3․․-4 աստիճան ցուրտ։ 

Այս մասին հայտնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ 

Երևանում հոկտեմբերի 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Հոկտեմբերի 20-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև: Հոկտեմբերի 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 

Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ: 

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 22-23-ին գիշերը կնվազի 2-4 աստիճանով:–0–