+2
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Հայաստանում քաղաքական իրավիճակի սրացում և ճգնաժամի խորացում. ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ԹԱՐՄԱՑՎՈՂ)

«Ճամփորդում եմ` առանց COVID-19–ի». Փաշինյանը պարզաբանել է` ինչպես է գործելու բջջային հավելվածը

13:45
27 Հունվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քաղաքացիները փետրվարի 1–ից կարող են մուտք գործել Ռուսաստան կորոնավիրուսի բացասական թեստի առկայության դեպքում, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամանակ։

Նա նշեց, որ գործարկվում է «Ճամփորդիր` առանց COVID-19-ի» ծրագիրը, որի վերաբերյալ արդեն Հայաստանի և ՌԴ կառավարությունները կայացրել են որոշումներ: Ծրագրի էությունը հետևյալն է, որ կորոնավիրուսի բացասական թեստի հիման վրա քաղաքացիները հնարավորություն կունենան օդային ճանապարհով ճամփորդել դեպի Ռուսաստան, դեպի կոնկրետ օդանավակայաններ:

«Կորոնավիրուսով պայմանավորված դեռ նախորդ տարվանից ճամփորդությունների հետ կապված բազմաթիվ սահմանափակումներ էին առաջացել, մեր բազմաթիվ հայրենակիցներ հարց էին բարձրացնում ՌԴ-ի հետ օդային հաղորդակցությունը վերականգնելու վերաբերյալ, քանի որ սա նաև սոցիալական բաղադրիչ ունեցող հարց է, որովհետև մեր բազմաթիվ հայրենակիցներ արտագնա աշխատանքի եմ մեկնում Ռուսաստան», – ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ նախորդ տարվանից ՌԴ գործընկերների և ԵԱՏՄ գործընկերների հետ աշխատանքներ են տարվել այս թեմայի վրա և ահա ունենք կոնկրետ արդյունք. գործարկվում է «Ճամփորդիր` առանց COVID -19-ի» ծրագիրը, որի վերաբերյալ արդեն Հայաստանի և ՌԴ կառավարությունները կայացրել են որոշումներ:

Նրա խոսքով, ծրագրի էությունը հետևյալն է, որ կորոնավիրուսի բացասական թեստի հիման վրա քաղաքացիները հնարավորություն կունենան օդային ճանապարհով ճամփորդել դեպի Ռուսաստան, դեպի կոնկրետ օդանավակայաններ:

«Այս ծրագիրը մեկնարկում է առայժմ պիլոտային կարգով, մինչև մարտի 1-ը: Բայց գործնականում կարծում ենք՝ այն կաշխատի, որովհետև նախափորձարկումն արդեն հաջող անցել է»,- ասաց նա՝ հավելելով, որ այս փաստի բերումով չվերթերը կավելանան։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր հերթին նշեց, որ քաղաքացին կարող է իր հեռախոսում ներբեռնել համապատասխան «Ճամփորդում եմ` առանց COVID-19-ի» հավելվածը, որում նշված են այն լաբորատորիաները, որոնք ընդգրկված են այդ ծրագրում։

«Այդ լաբորատորիաներում նրանք հանձնում են թեստ, դրա արդյունքները մտցվում են համապատասխան ծրագրով և բացասական պատասխանի դեպքում կանաչում է ազատ տեղաշարժի պատուհանը և քաղաքացին կարողանում է հատել սահմանը», – ասաց Ավանեսյանը` հավելելով, որ թեստի պատասխանը գործում է 72 ժամվա ընթացքում:

Նշենք, որ ՌԴ դեսպանատունն իր հերթին հրապարակել է Ռուսաստանի Դաշնության պետական սահմանով օդային անցակետերի ցանկը, ուր պետք է ժամանեն քաղաքացիները ՀՀ–ից կամ Բելառուսից` «Ճամփորդում եմ` առանց COVID-19–ի» բջջային հավելվածի օգտագործմամբ։–0–

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:36
02 Մարտի 2021
Գյուղապետը ծեծել է պատգամավորի տղային, Փաշինյանը մեղքը բարդեց բանակի վրա՞ և ոստիկանապետի հրաժարականը. ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Գյուղապետը ծեծել է պատգամավորի տղային, Փաշինյանը մեղքը բարդեց բանակի վրա՞ և ոստիկանապետի հրաժարականը. ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ. ՎԻԴԵՈ
17:41
02 Մարտի 2021
Հայրենիքի փրկության շարժումը պահանջում է շտապ հանդիպում նախագահ Սարգսյանի հետ
Հայրենիքի փրկության շարժումը պահանջում է շտապ հանդիպում նախագահ Սարգսյանի հետ
15:50
02 Մարտի 2021
ՀՐԱՏԱՊ. ՀՀ նախագահը կրկին չի ստորագրել ԳՇ պետին պաշտոնից ազատելու միջնորդությունը
ՀՐԱՏԱՊ. ՀՀ նախագահը կրկին չի ստորագրել ԳՇ պետին պաշտոնից ազատելու միջնորդությունը, առանձին դիմումով դիմելու է ՍԴ
15:45
02 Մարտի 2021
Առավոտյան ինձ հետ կապ է հաստատել վարչապետը, առաջարկել հանդիպել, ենթադրում եմ վաղը կհանդիպենք. Մարուքյան
Մարուքյանը հայտնեց, որ առավոտյան իր հետ կապ է հաստատել վարչապետը, առաջարկել հանդիպել, նա համաձայնվել է
11:03
02 Մարտի 2021
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 2951 թեստ, հաստատվել է 240 նոր դեպք, 227 մարդ առողջացել է. ԱՆ
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 2951 թեստ, հաստատվել է 240 նոր դեպք, 227 մարդ առողջացել է
01:04
02 Մարտի 2021
ՀՀ ԶՈւ ղեկավար կազմը հայտարարություն է տարածել
ՀՀ ԶՈւ ղեկավար կազմը հայտարարություն է տարածել
23:21
01 Մարտի 2021
Հայրենիքի փրկության շարժումը ներկայացրել է հետագա գործողությունները
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն այսօր ընդդիմության հանրահավաքի ժամանակ ներկայացրեց Հայրենիքի փրկության շարժման գործողությունների հետագա ծրագիրը
20:57
01 Մարտի 2021
Փաշինյանը նշեց սահմանադրական հանրաքվեի անցկացման ժամկետն ու չբացառեց կառավարման կիսանախագահական համակարգին վերադառնալու հնարավորությունը
Փաշինյանը նշեց սահմանադրական հանրաքվեի անցկացման ժամկետն ու չբացառեց կառավարման կիսանախագահական համակարգին վերադառնալու հնարավորությունը
18:49
01 Մարտի 2021
Պուտինի բացատրական աշխատանքը Նիկոլի հետ,Ջալալ Հարությունյանը՝ բանակի կողքին և թուրք լրագրողների այցը. ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Պուտինի բացատրական աշխատանքը Նիկոլի հետ,Ջալալ Հարությունյանը՝ բանակի կողքին և թուրք լրագրողների այցը. ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ. ՎԻԴԵՈ
18:07
01 Մարտի 2021
«Առանց Նիկոլ Հայաստան» և «Նիկոլ վարչապետ». Երևանում մեկնարկել են իշխանության և ընդդիմության հանրահավաքները (ՈւՂԻՂ)
«Առանց Նիկոլ Հայաստան» և «Նիկոլ վարչապետ». Երևանում մեկնարկել են իշխանության և ընդդիմության հանրահավաքները. ՈւՂԻՂ
16:22
01 Մարտի 2021
Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել են. պաշտոնական
Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել են. պաշտոնական
15:29
01 Մարտի 2021
Պատերազմի հերոս հետախույզը. Դավիթը չհասցրեց գրկել աղջկան, կյանքի վերջին րոպեներին էլ զինվորների մասին էր հարցնում. ՎԻԴԵՈ. ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ
Դավիթ Խաչատրյանն ավարտեց ճարտարապետական համալսարանը, բայց ճակատագիրն ու սերը դեպը հայրենիք նրան տարան հետախույզի ճանապարհով. ՎԻԴԵՈ