ՌԴ–ն մեկ ամսով վերսկսում է օդային հաղորդակցությունը Հայաստանի հետ, դեսպանատունը ներկայացրել է ՌԴ մուտք գործելու պայմանները (ՑԱՆԿ)

27.01.2021, 12:16
ՌԴ–ն մեկ ամսով վերսկսում է օդային հաղորդակցությունը Հայաստանի հետ, դեսպանատունը ներկայացրել է ՌԴ մուտք գործելու պայմանները. ՑԱՆԿ
ՌԴ–ն մեկ ամսով վերսկսում է օդային հաղորդակցությունը Հայաստանի հետ, դեսպանատունը ներկայացրել է ՌԴ մուտք գործելու պայմանները (ՑԱՆԿ)
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի Դաշնության Կառավարության 2021 թվականի հունվարի 26-ի թիվ 140-րդ կարգադրության համաձայն` Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների քաղաքացիները կարող են Ռուսաստանի Դաշնություն մուտք գործել 2021 թվականի փետրվարի 1-ից մարտի 1-ը (ներառյալ) Հայաստանի Հանրապետությունից կամ Բելառուսի Հանրապետությունից օդային անցակետերով Ռուսաստանի Դաշնության պետական սահմանով` համաձայն N 2 հավելվածի, այն պայմանով, որ կներկայացնեն ինքնությունը հաստատող ևՌուսաստանի Դաշնության կողմից վավեր ճանաչվող փաստաթղթեր, ինչպես նաև` նոր կորոնավիրուսային վարակի ախտորոշման թեստի բացասական արդյունքներ, որոնք արտացոլվում են «Ճանապարհորդում եմ` առանց COVID-19-ի» բջջային հավելվածում:

Այս մասին նշվում է ՀՀ–ում ՌԴ դեսպանատան Facebook–յան էջում։

Կից լուսանկարում կարող եք ծանոթանալ Ռուսաստանի Դաշնության պետական սահմանով օդային անցակետերի ցանկին Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների քաղաքացիների ժամանման համար, որոնք Ռուսաստանի Դաշնություն են մտնում 2021 թվականի փետրվարի 1-ից մարտի 1-ը (ներառյալ) Հայաստանի Հանրապետությունից կամ Բելառուսի Հանրապետությունից` նրանց կողմից «Ճանապարհորդում եմ` առանց COVID-19-ի» բջջային հավելվածի օգտագործմամբ `կորոնավիրուսային նոր վարակի ախտորոշման թեստի բացասական արդյունքների ներկայացման պայմանով:–0–