«Ժամանակակից աշխարհում մարդկային ներուժը գլխավոր ռեսուրսն է». Գեոպրոմայնինգ ընկերության նախագահ Ռոման Խուդոլիյը շնորհավորեց կոլեկտիվին մասնագիտական տոնի առթիվ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. «ԳեոՊրոՄայնինգ» հանքարդյունաբերող ընկերությունների դիվերսիֆիկացված միջազգային խումբը հուլիսի 19-20-ը Հայաստանի քաղաքներում կազմակերպել է մի շարք միջոցառումներ՝ նվիրված հանքագործի և մետաղագործի օրվան:
Տոնական միջոցառումներին իր մասնակցությունն է ունեցել «ԳեոՊրոՄայնինգ»- ընկերության նախագահ Ռոման Խուդոլիյը։
«Հարգելի՛ գործընկերներ, շնորհավորում եմ Ձեզ՝ հանքագործի և մետաղագործի մասնագիտական տոնի առթիվ Այս տոնը միշտ եղել և մնում է հպարտանալու առիթ բոլոր նրանց համար, ովքեր ներգրավված են այս դժվարին և խիզախ մասնագիտության մեջ։ Սա համարձակ և վճռական մարդկանց տոնն է, ովքեր նվիրված են իրենց գործին: Մենք, Ձեզ հետ միասին անցել ենք դժվար ուղի և դիմակայել բոլոր ճգնաժամային մարտահրավերներին։ Մենք հպարտանալու իրավունք ունե՛նք», – նշվում է Խուդոլիյի շնորհավորական ուղերձում։
Նրա խոսքով, մարդկային ներուժը հանդիսանում է գլխավոր ռեսուրսը՝ ժամանակակից աշխարհում: Հենց մարդկային գործոնն է հաղթանակ բերում 21-րդ դարի մրցակցային պայքարում:
«Այսօր լեռնահանքային արդյունաբերությունը շատ երկրներում, այդ թվում նաև Հայաստանում, բյուջեի համալրման կարևոր բնագավառներից մեկն է ՝ հանդիսանալով երկրի տնտեսության հիմքը: Բնագավառը աշխատանքով ապահովում է հազարավոր մարդկանց և հանդիսանում է պետական բյուջե հարկերի մուտքի հիմնական աղբյուրներից մեկը», – նշել է նա` հավելելով, որ այսօր լեռնահանքային արդյունաբերության բնագավառը արձագանքում է աշխարհի զարգացման դինամիկային և հարմարվում ժամանակի պահանջներին։
«Մեզ հարկավոր է աշխատել ավելի արդյունավետ, ավելի բարձր արտադրողականությամբ։ Միայն կոլեկտիվի համախմբումը հնարավորություն կտա մեր ձեռնարկություններին շարունակել մնալ մրցունակ, պահպանել առաջատար դիրքերը, ապահովել բարձր և կայուն աշխատավարձեր և ավանդական սոցիալական պատասխանատվություն կրել հասարակության առջև։ Արդեն երկրորդ մասնագիտական տոնն է, որ ես տոնում եմ Ձեզ հետ միասին: Ինձ համար մեծ պատիվ է լինել մասնագետների մեծ կոլեկտիվի մի մասնիկը, ովքեր լավ գիտեն իրենց գործը և հավատարիմ են ընտրած մասնագիտությանը։ Ձեր ամենօրյա դժվարին գործի համար, դիմելով Ձեզ շնորհակալության խոսքով, ցանկանում եմ, որպեսզի յուրաքանչյուր նոր օր լի լինի հաղթանակներով և ձեռքբերումներով, որոնցով էլ հյուսվում են հաջողությունը և վստահությունը՝ ապագայի հանդեպ։ Ձեզ և Ձեր ընտանիքներին մաղթում եմ բարեկեցություն, կայունություն, առողջություն, սեր և հաջողություններ», – նշվում է Գեոպրոմայնինգ ընկերության նախագահի շնորհավորական ուղերձում։–0–