ՃՈ–ն իրազեկում է. վարորդական վկայական ստանալու որակավորման քննության թեստերի հարցաշարերում փոփոխություններ են կատարվել

04.05.2019, 15:37
ՃՈ–ն իրազեկում է. վարորդական վկայական ստանալու որակավորման քննության թեստերի հարցաշարերում փոփոխություններ են կատարվել:
ՃՈ–ն իրազեկում է. վարորդական վկայական ստանալու որակավորման քննության թեստերի հարցաշարերում փոփոխություններ են կատարվել
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է վարորդական վկայական ստանալու որակավորման տեսական քննության գիտելիքների ստուգման թեստերի հարցաշարերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ։

Загружается новость ... "Лево"

Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը, ՀՀ 2019 թվականի մայիսի 5-ին ուժի մեջ է մտնում ՀՀ կառավարության 2019 թվականի ապրիլի 11-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N955-Ն, 2006 թվականի հոկտեմբերի 26-ի N1699-Ն և 2008 թվականի հունվարի 10-ի N113-Ն որոշումների մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N439-Ն որոշումը:

Համաձայն որոշման պահանջների՝ անհրաժեշտ է վարորդական վկայական ստանալու որակավորման տեսական քննության գիտելիքների ստուգման թեստերի հարցաշարում կատարել փոփոխություններ (ճշգրտումներ)։

Փոփոխություններին կարող եք ծանոթանալ` անցնելով հետևյալ հղումով։–0–