Ի՞նչ իրավիճակ է հայ–ադրբեջանական շփման գծում. ՊՆ–ն տեղեկացնում է

07.05.2021, 20:51
Ի՞նչ իրավիճակ է հայ–ադրբեջանական շփման գծում. ՊՆ–ն տեղեկացնում է
Ի՞նչ իրավիճակ է հայ–ադրբեջանական շփման գծում. ՊՆ–ն տեղեկացնում է

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Մայիսի 6-ին և 7-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: Պահպանվել է կայուն օպերատիվ մարտավարական իրավիճակ, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն:

«ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահ­մա­նային իրավիճակը սահ­մա­նա­գո­տու ամբողջ երկայնքով և կատարում առաջադրված խնդիրները:–0–