Ի՞նչ է կատարվում միջազգային փոստային առաքումների հետ. Հայփոստը հայտարարություն է տարածել

04.03.2022, 14:25
Ի՞նչ է կատարվում միջազգային փոստային առաքումների հետ. Հայփոստը հայտարարություն է տարածել
Ի՞նչ է կատարվում միջազգային փոստային առաքումների հետ. Հայփոստը հայտարարություն է տարածել
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀայՓոստը շարունակում է իրականացնել առաքումները դեպի արտասահմանյան երկրներ հնարավորինս կարճ ժամկետներում: Այս մասին հայտնում է ARKA Telecom հեռահաղորդակցական պորտալը։

Ինչպես հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից, չնայած միջազգային լոգիստիկ երթուղիների խափանմանը, միջազգային փոստփոխանակումը պատշաճ ապահովելու համար՝ ՀայՓոստը մշակել է այլընտրանքային երթուղիներ, որոնք թույլ են տալիս միջազգային առաքումներ կատարել ավելի քան 170 երկիր։

Դեպի Ռուսաստանի Դաշնություն և Բելառուս փոստի առաքումը, ինչպես նաև ՀայՓոստի արագացված սուրհանդակային ծառայությունը (EMS) շարունակում է գործել անխափան։

«Հայփոստ» ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորն է, որը տրամադրում է փոստային, ֆինանսական և մանրածախ առևտրային ծառայություններ: Այժմ ‹‹Հայփոստ›› ՓԲԸ-ն իր գործունեությունը ծավալում է 900 փոստային բաժանմունքներում, որոնք գործում են ՀՀ բոլոր քաղաքներում և գյուղերում։–0–